Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 6-ին
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-6, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի՝
ա) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«կարգավորող մարմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագա-վառում կարգավորումն իրականացնող մարմին.».
բ) տեքստում «լիազորված» բառը փոխարինել «կարգավորող» բառով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածները:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի «կառավարության կողմից լիազորված պետական մար-մինը (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կար-գով ստեղծված պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում, բացառությամբ «զ» կետի, 14-րդ, 16-24-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ, 32-40-րդ, 43-46-րդ և 50-րդ հոդվածներում «լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովված բոլոր ձևերը փոխարինել «Հանձնաժողով» բառով և դրա համապատասխան հոլովված ձևերով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի «կարգը» բառից հետո դնել ստորակետ և հանել «սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8. Հիմք ընդունելով սույն օրենքի 15-րդ հոդվածը՝ Հանձնաժողովը հաստատում է սա-կագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները չեն կարգավորվում (չեն լիցենզավորվում և սակագներ չեն սահմանվում), եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:»:
Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը «հաստատում են» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովը և» բառերով և հանել «մարմինը և» բառերը:
Հոդված 9. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայից զրկված անձի կողմից սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նոր լիցենզիա ստանալու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիայի ուժի մեջ մտնելու պահից:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 հունվարի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 8