Ընդունված է 2008թ. մարտի 12-ին
Հոդված 1. «Էյ Տի Էյ Վանք Լես» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2002 թվականին հարկային պետական վարչության և պետական կենսաթոշակային հիմնադրամի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հաշվարկված հարկային և օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պարտավորությունների մնացորդներից՝ 142257000 (հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր հիսունյոթ հազար) դրամի չափով, որից՝ ավելացված արժեքի հարկ՝ 13661400 (տասներեք միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր) դրամ, ավելացված արժեքի հարկի գծով տույժ ՝ 567700 (հինգ հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր) դրամ, ավելացված արժեքի հարկի գծով տուգանք՝ 9012800 (ինը միլիոն տասներկու հազար ութ հարյուր) դրամ, եկամտահարկ՝ 3833700 (երեք միլիոն ութ հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր) դրամ, եկամտահարկի գծով տույժ՝ 1383900 (մեկ միլիոն երեք հարյուր ութսուներեք հազար ինը հարյուր) դրամ, գույքահարկ՝ 332500 (երեք հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) դրամ, գույքահարկի գծով տույժ՝ 157300 (հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր) դրամ, գույքահարկի գծով տուգանք՝ 166500 (հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր) դրամ, հաստատագրված վճարի գծով տույժ՝ 518300 (հինգ հարյուր տասնութ հազար երեք հարյուր) դրամ, հաստատագրված վճարի գծով տուգանք՝ 684600 (վեց հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր) դրամ, բնապահպանական վճար՝ 180700 (հարյուր ութսուն հազար յոթ հարյուր) դրամ, բնապահպանական վճարի գծով տույժ՝ 107500 (հարյուր յոթ հազար հինգ հարյուր) դրամ, բնապահպանական վճարի գծով տուգանք՝ 90300 (իննսուն հազար երեք հարյուր) դրամ, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներ՝ 637400 (վեց հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր) դրամ, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ և 28-րդ հոդվածների ուժով կիրառված տուգանք՝ 90285700 (իննսուն միլիոն երկու հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր) դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճար՝ 11478700 (տասնմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար յոթ հարյուր) դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով տույժ՝ 9158000 (ինը միլիոն հարյուր հիսունութ հազար) դրամ:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 ապրիլի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-12