«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2007թ. սեպտեմբերի 5-ին

Հոդված 1.«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի (20 հունվարի 2007 թվականի, ՀՕ-6, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «սահմանել» բառը փոխարինել «մշակել և իրականացնել» բառերով.

2) 9-րդ կետի «ընդունել տեխնիկական» բառերը փոխարինել «մշակել» բառով.

3) 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետ.

«101) նպաստել հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը.»:

 

Հոդված 2.Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով`

«իէ) ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոն-ներ, կարգեր.».

  2) 3-րդ կետի «զ» ենթակետի «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվության տրամադրման» բառերով:

 

Հոդված 3.Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «լիցենզիաները» բառը փոխարինել «թույլտվությունները» բառով, իսկ «լի-ցենզիաներ» բառը` «թույլտվություններ» բառով.

2)2-րդ մասի «լիցենզիաների» բառը փոխարինել «թույլտվությունների» բառով:

 

Հոդված 4.Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սակագների սահմանման մասին Կարգավորողի ընդունած որոշումների դատական կար-գով բողոքարկման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքով:»:

 

Հոդված 5.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

    ՆԱԽԱԳԱՀ`                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 5 հոկտեմբերի  2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-73