«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2007թ. սեպտեմբերի 5-ին

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական  վերահսկողության  մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի (30 հունիսի 2005 թվականի, ՀՕ-211) 6-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  «ա» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

« - մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող ան-ձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնա-կարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.».

  2)  «գ» կետի  «5.8 ՄՎտ   դրվածքային   հզորությունից   բարձր»  բառերը    փոխարինել «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության» բառերով, իսկ «գազամատակարարման» բառը փոխարինել «գազի» բառով.

  3) «դ» կետը «վիճակագրություն» բառից հետո լրացնել «և կատարում դրանց վերլուծությունը» բառերով:

 

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      

  ՆԱԽԱԳԱՀ`                                      Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                 

 

 

 

 

 

5 հոկտեմբերի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-72