«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 6-ին

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 հունիսի  2005 թվականի, ՀՕ-211)  9-րդ  հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին՝ կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

      ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

      ՆԱԽԱԳԱՀ՝                                              Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

        20 հունվարի 2007թ.

         ք.Ստեփանակերտ

        ՀՕ - 9