Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով`
ա) կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման և բաշխ-ման գործունեություն իրականացնող («Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված ու չլիցենզավորված) անձանց, տեխնո-լոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ` սպա-ռողներ) էլեկտրատեղեկայանքների տեխնիկական ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ստուգումների միջոցով իրականացվող տեխնի-կական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.
բ) սահմանվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականաց-նող անձանց ու սպառողների, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրա-սպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի լիազո-րությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
տեխնիկական ստուգումներ՝ էլեկտրատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի հա-մապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին էլեկտրատեղակայանքների համապա-տասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրու-թյուններ.
տեխնիկական վերահսկողություն՝ տեխնիկական ստուգումների միջոցով իրականացվող գործընթաց, որն ուղղված է էլեկտրատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակար-գերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.
էլեկտրատեղակայանքներ՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, սարքավորումների« էլեկտրահաղորդման գծերի և դրանց կառավարման ու պաշտպանության սարքերի համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, կերպափոխման, բաշխման կամ սպառման համար.
վերակառուցվող էլեկտրատեղակայանք` գործող էլեկտրատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էլեկտրատեղակայանքի հան-գույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնի-կական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.
գործարկման եզրակացություն՝ տեխնիկական կանոնակարգերի նորմերին էլեկտրատեղա-կայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր կառավարման մարմինը և հավաստում էլեկտրաէներ-գետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էլեկտրատեղա-կայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.
պատահար՝ էլեկտրատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում՝ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների վրա:
Հոդված 4. Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում
տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության
խնդիրները
Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վե-րահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են`
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահ-մանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովումը:
Հոդված 5. Տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը
Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վե-րահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ օրենքով սահման-ված իր իրավասության շրջանակներում:
Հոդված 6. Լիազոր մարմնի գործառույթները
1. Լիազոր մարմինը`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էլեկտրատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հա-ճախ, քան տարին մեկ անգամ.
- 110 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում, համակարգի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
- որոշակի դեպքերում, մինչև 110 կՎ լարման էլեկտրատեղակայանքներում, Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ,
բ) էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկա-կան կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադ-րագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում՝ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գոր-ծարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.
դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակա-գրություն.
ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբեր-յալ:
2. Լիազոր մարմինը էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:
Հոդված 7. Տեխնիկական ստուգումների կարգը
1. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էլեկտրատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմա-նավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էլեկտրատեղակայանքի տեխ-նիկական ստուգման ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էլեկտրատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականա-ցում:
3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմա-նավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էլեկտրատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էլեկտրատեղա-կայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:
4. Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառ-ների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:
Հոդված 8. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող
անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները
1. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր մարմնի տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`
ա) թույլատրել լիազոր մարմնի ներկայացուցիչների մուտքը էլեկտրատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.
բ) լիազոր մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբեր-ված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը.
գ) ինքնուրույն կամ լիազոր մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադա-րեցնել այն էլեկտրատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնի-կական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.
դ) չգործարկել էլեկտրատեղակայանքը՝ մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացու-թյուն ստանալը:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք պա-տահարի դեպքում պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր մարմնին:
Հոդված 9. Պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող ան-ձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`
ա) նախազգուշացում.
բ) էլեկտրատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.
գ) տուգանք:
2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպ-քում լիազոր մարմնի տեսչական անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատ-վության միջոցը: Եթե էլեկտրատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պա-տահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսուչը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը՝ մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը՝ կատարած գործո-ղությունների հիմնավորմամբ:
Լիազոր մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատաս-խանատվության միջոցը:
Հոդված 10. Լիազոր մարմնի պատասխանատվությունը
Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն իր գործողությունների համար պատասխանատ-վություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-211