Զորահավաքային նախապատրաստվածության և զորահավաքի մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

        Սույն օրենքը կարգավորում է զորահավաքային նախապատրաստության եւ զորահա-վաքի հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին

                  օրենսդրությունը

 

        Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը

        

        Զորահավաքային նախապատրաստությունը զինված ուժերում եւ այլ զորքերում, պետա-կան եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություններ) խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների համակարգ է, որը նպատակ ունի հանրապետությունն ու նրա վարչատարած-քային միավորները նախապատրաստել զինված հարձակումից պաշտպանելու, պատերազմի ժա-մանակ  տնտեսության եւ բնակչության պահանջմունքները բավարարելու համար:

      Զորահավաքը պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների ու կազմակեր-պությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը եւ այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման եւ կազմի փոխադրելու միջոցա-ռումների համակարգ է: Զորահավաքը կարող է լինել ընդհանուր կամ մասնակի:

     Զորահավաք կարող է հայտարարել Հանրապետության Նախագահը՝ ռազմական դրու-թյուն հայտարարելուց հետո:

     Զորահավաքը դադարեցնում է Հանրապետության Նախագահը՝ զորահավաք հայտա-րարելու հիմքերը վերանալուց հետո:

     Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվում են զորահավաքային մարմիններ, սահմանվում է ռազմատրանսպոր-տային պարտականություն եւ անցկացվում է զորակոչ:

 

Հոդված 4. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                  սկզբունքները

 

Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի հիմնական սկզբունքներն են՝

              - կենտրոնացված ղեկավարումը.

              - պլանայնությունը եւ վերահսկողությունը.

             - կոմպլեքսայնությունը եւ փոխադարձ համաձայնեցումը:

 

Հոդված 5. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                  բովանդակությունը

 

 Զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը ներառում են՝

            ա) նախապատրաստումը, իրականացումը եւ դադարեցումը.

            բ) այդ բնագավառի իրավական կարգավորումը, ծրագրավորումը, գիտամեթոդական ապահովումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, միջազգային համագործակցու-թյունը, պատրաստվածության վիճակի  եւ իրականացման գործընթացի գնահատումը.

            գ) տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի ու պլան-ների մշակումը եւ հաստատումը.

            դ) տնտեսության, պետական եւ տեղական ինքնակառավարման  մարմինների, կազմակեր-պությունների, տեղեկատվական միջոցների նախապատրաստումը՝ զորահավաքի եւ ռազմական դրության ժամանակ աշխատելու համար.

            ե) սպառազինությունների եւ տեխնիկայի, կարեւորագույն քաղաքացիական արտադրանք-ների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումը եւ պահպանումը.

            զ) պետական պահուստում անհրաժեշտ նյութական արժեքների կուտակումը, դրանց պահպանումը եւ թարմացումը.

            է) զորահավաքի եւ ռազմական դրության ժամանակ բնակչությանը մթերային եւ ոչ մթերային ապրանքներով, բժշկական սպասարկման, կապի եւ տրանսպորտային միջոցներով ապահովող համակարգերի նախապատրաստումը.

            ը) պետական ե տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապատասխան կազ-մակերպությունների ղեկավարման պահեստային կետերի ստեղծումը եւ դրանց նախապատ-րաստումը՝ ռազմական դրության եւ զորահավաքի ժամանակ աշխատելու համար.

            թ) տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների եւ բնակչության պահանջ-մունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը.

            ժ) զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համակարգի, զորա-հավաքային հատուկ տեխնիկայի ու միջոցների, զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող քաղաքացիների նախապատրաստումը՝ զորահավաքի համար.

            ժա) հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրումը.

            ժբ) զորահավաքային պլանների կատարումը եւ զորքերի զորահավաքային ծավալումն ապահովելու նպատակով ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը.

            ժգ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություն-ներում զինվորական հաշվառման կազմակերպումը.

            ժդ) տնտեսության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմա-կերպությունների փոխադրումը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

            ժե) տրանսպորտային եւ այլ միջոցների, տեխնիկայի եւ սարքավորումների հավաքագրումը.

            ժզ) զինված ուժերը եւ այլ զորքերը լիակատար մարտական պատրաստության վիճակի փոխադրելը, զինված ուժերը եւ այլ զորքերը զորահավաքի զորակոչի միջոցով համալրելը, նրանց հատուկ տեխնիկա ու միջոցներ հանձնելը.

            ժէ) քաղաքացիական պաշտպանության համակարգի փոխադրումը լիակատար պատրաս-տության վիճակի.

            ժը) պետական պահուստի միջոցներով զորահավաքային կարիքների բավարարումը.

            ժթ) բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների նորմավորված մատակարարումը՝  ռազմական դրության եւ զորահավաքի  ժամանակ.

            ի) աշխատունակ բնակչության հավաքագրումը պաշտպանական կամ հանրօգուտ աշխա-տանքների կատարման համար:

 

ԳԼՈՒԽ  2

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 6. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                  բնագավառում կառավարության իրավասությունը

 

            Կառավարությունը, իր իրավասության սահմաններում՝

            ա) ղեկավարում եւ վերահսկում է զորահավաքային նախապատրաստության եւ զորա-հավաքի գործընթացը.

            բ) կազմակերպում է՝

            -  զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի բնագավառում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը,

           - պետության, զինված ուժերի եւ այլ զորքերի պահանջմունքները բավարարող զորահա-վաքային պլանների մշակումը,

           - զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի գիտամեթոդական ու տեղե-կատվական ապահովումը,

           - զորահավաքային մարմինների որակավորման բարձրացումը,

           - պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություննե-րում աշխատող պահեստազորայինների ամրագրումը զորահավաքի ժամանակ,

           - զորահավաքային պլանների կատարումը եւ զորքերի զորահավաքային ծավալումն ապահովելու նպատակով ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը,

           - զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պարտա-վորությունների կատարումը,

           գ) որոշում է՝

           - կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,

           - պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման եւ օգտագործման կարգը,

           - զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի ֆինանսավորման միջոցներն ու կարգը,

           - սպառազինության եւ տեխնիկայի, կարեւորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման  համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման ու պահպանման կարգը,

          - զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվու-թյուն ներկայացնելու կարգը,

          - զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը պետական բյուջեի միջոց-ներով ֆինանսավորելու հարցերը եւ զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմա-կերպություններին  արտոնություններ տալու կարգը,

          դ) զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում վարում է միջազգային բանակցություններ.

          ե) գնահատում է զորահավաքային նախապատրաստության վիճակը, որի մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հանրապետության Նախագահին.

          զ) մշակում եւ սահմանված կարգով ընդունում է զորահավաքային նախապատրաս-տության բնագավառի եւ զորահավաքի ժամանակ գործողության մեջ դրվող իրավական ակտերի նախագծերը.

          է) զորահավաք հայտարարվելու դեպքում՝

         - կազմակերպում է տնտեսության փոխադրումը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

         - վերահսկում է զինված ուժերի եւ այլ զորքերի փոխադրումը ռազմական դրության կազմակերպական կառուցվածքի,

         - կազմակերպում է զորահավաքի անցկացումը.

         ը) զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում իրականաց-նում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 7. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                  բնագավառում պետական մարմինների իրավասությունը

 

            Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասության սահմաններում՝

            ա) մշակում են զորահավաքային պլաններ.

            բ) ապահովում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի վերաբեր-յալ գործող օրենսդրության պահանջների կատարումը.

            գ) վարչատարածքային միավորներում կազմակերպում, ղեկավարում ու ապահովում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի իրականացումը.

            դ) ստեղծում են զորահավաքային մարմիններ.

            ե) զորահավաքային խնդիրներն իրագործելու նպատակով կազմակերպությունների հետ կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.

            զ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ անցկացնում են միջոցառումներ՝ զորահավաքային պլանների կատարումն ապահովելու համար.

            է) խաղաղ ժամանակ եւ զորահավաք հայտարարվելու դեպքերում օժանդակում են զինվո-րական կոմիսարիատներին՝ զորահավաքային աշխատանքներ կատարելիս.

            ը) իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պահեստազորայինների՝ սահմանված կարգով ամրագրումը.

            թ) ժամանակին եւ սահմանված կարգով կազմակերպում են զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տեխնիկան՝ հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն՝ շենքեր, կառույցներ եւ հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային եւ այլ նյութական միջոցներ տրամադրելը.

            ժ) զորահավաք հայտարարվելու դեպքում իրականացնում են վարչատարածքային միա-վորները տնտեսությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու միջոցա-ռումները.

            ժա) կառավարություն առաջարկություն են ներկայացնում զորահավաքային նախապատ-րաստության ու զորահավաքի կատարելագործման վերաբերյալ.

            ժբ) համակարգում եւ վերահսկում են կազմակերպությունների կողմից անցկացվող նախա-պատրաստական եւ զորահավաքային միջոցառումները, ինչպես նաեւ իրականացնում են դրանց մեթոդական ղեկավարումը:

 

Հոդված 8. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի   

                  բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների

                  իրավասությունը

 

            Տեղական ինքնակառավարման մարմինները զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց իրավասությունն իրականացնում են օրենսդրությանը համա-պատասխան՝ կառավարության սահմանած կարգով եւ հատկացված նյութական ու ֆինանսական միջոցներով:

                       

 

ԳԼՈՒԽ  3

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 9. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                  բնագավառում կազմակերպությունների պարտականությունները

 

            Կազմակերպությունները պարտավոր են՝

            ա) կազմակերպել եւ անցկացնել զորահավաքային նախապատրաստության՝ իրենց վերա-բերող միջոցառումները.

            բ) ստեղծել զորահավաքային մարմիններ կամ նշանակել այդ գործունեությունն իրակա-նացնող պատասխանատու աշխատողներ.

            դ) իրենց իրավասության սահմաններում մշակել զորահավաքային պլաններ.

            դ) ձեռնարկել միջոցներ՝ զորահավաքի եւ պատերազմի ժամանակ զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար արտադրությունը նախապատրաստելու ուղղությամբ.

            ե) կատարել զորահավաքային առաջադրանքները (պատվերները).

            զ) հաստատված զորահավաքային պլանների համաձայն՝ կուտակել, պահպանել եւ ժամանակին թարմացնել պետական պահուստի նյութական արժեքները.

            է) խաղաղ եւ պատերազմական ժամանակ օժանդակել զինվորական կոմիսարիատներին՝ զորահավաքային աշխատանքների իրականացման գործում.

            ը) զորահավաք հայտարարվելու դեպքում՝

            - միջոցներ ձեռնարկել արտադրությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու ուղղությամբ,

            - ապահովել զորահավաքային պլաններով նախատեսված տեխնիկայի առաքումը հավա-քակայան կամ զորամասեր,

            - իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացիներին ծանու-ցել զինվորական ծառայության զորակոչվելու մասին եւ ապահովել զորամասեր կամ հավաքա-կայան նրանց ներկայանալը,

            - զորահավաքային պլանների համաձայն եւ օրենսդրությամբ ու կառավարության սահմա-նած կարգով՝ տրամադրել շենքեր, շինություններ, հողակտորներ, հաղորդակցության, տրանսպոր-տային եւ այլ նյութական միջոցներ.

            թ) իրականացնել քաղաքացիների զինվորական հատուկ հաշվառման եւ ամրագրման վերաբերյալ օրենսդրության պահանջները:

            Կազմակերպություններն իրավունք չունեն հրաժարվել պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելուց, եթե, հաշվի առնելով արտադրության զորահավաքային ծավալումը, նրանց հնարավորությունները թույլ են տալիս կատարել այդ զորահավաքային առաջադրանքները (պատվերները):

 

Հոդված 10. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                    բնագավառում քաղաքացիների պարտականությունները

 

            Քաղաքացիները պարտավոր են՝

            ա) զինվորական կոմիսարիատների կանչով ներկայանալ՝ զորահավաքի ժամանակ իրենց նպատակային ներգրավումը որոշելու համար.

            բ) կատարել ստացած զորահավաքային կարգադրագրերի, զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի եւ կարգադրությունների պահանջները.

            գ) զորահավաք հայտարարվելու դեպքում՝

            - զինվորական կոմիսարիատների ծանուցագրերում եւ կարգադրություններում, զորահա-վաքային կարգադրագրերում նշված ժամկետներում ներկայանալ հավաքակայան.

            - առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության՝ չբացակայել իրենց բնակության վայրից.

            - սահմանված կարգով մասնակցել պետության պաշտպանությունը եւ անվտանգությունն ապահովող աշխատանքների կատարմանը.

            - զորահավաքային խնդիրների իրականացման նպատակով տրամադրել իրենց սեփական շենքերը, կառույցները, տրանսպորտային միջոցները եւ այլ գույք՝ օրենսդրությամբ ու կառավարության սահմանած կարգով:

          Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց պար-տականությունները չկատարելու համար քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանած կարգով:

 

Հոդված 11. Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի

                    պատճառած վնասների փոխհատուցման կարգը

 

            Զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման եւ խնդիրների իրա-գործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը՝ օրնքներին համապատասխան:

 

Հոդված 12. Քաղաքացիների ամրագրումը

 

            Ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ վերլուծության հատուկ համա-կարգ է, որն իրականացվում է ռազմական դրության եւ զորահավաքի ժամանակ հանրապե-տության տնտեսության բնականոն գործունեությունն ապահովելու եւ բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով:

            Ամրագրվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմա-կերպություններում աշխատող եւ բացառիկ մասնագիտություն ունեցող այն պահեստազորային քաղաքացիները, ովքեր ենթակա են հատուկ զինվորական հաշվառման:

            Ամրագրված քաղաքացիները, տրված տարկետման ընթացքում, ազատվում են զորահա-վաքի եւ զինվորական ծառայության զորակոչերից:

Ամրագրման կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ամրագրման են-թակա մասնագիտություններն ու պաշտոնները սահմանում է կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ  4

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 13. Զորահավաքի ժամանակ  քաղաքացիների զինվորական ծառայության

                   զորակոչի կազմակերպումը

 

            Զինված ուժերի ու այլ զորքերի՝ ռազմական դրության կազմակերպման եւ կազմի փոխադրումն ապահովելու նպատակով, ընդհանուր զինվորական հաշվառման ենթակա պահես-տազորայինները նախապես կցագրվում են զորամասերին՝ զորահավաքի ժամանակ զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար:

            Զորամասերին կցագրված քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը եւ քա-ղաքացիական պաշտոններում աշխատելու համար գործուղումն իրականացնում են համապա-տասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու զինվորական կոմիսարիատները՝ համատեղ եւ կառավարության սահմանած կարգով:

            Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը կատար-վում է զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետ-ներում:

 

Հոդված 14. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զինվորական

                               ծառայության զորակոչը

 

             Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահես-տազորում հաշվառված այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքի 15-րդ հոդվածում նախատես-ված կարգով չեն օգտվում տարկետման իրավունքից:

            Այն քաղաքացիները, ովքեր զորահավաքի ընթացքում զինվորական ծառայության չեն զորակոչվել, կարող են գործուղվել զինված ուժեր եւ այլ զորքեր՝ քաղաքացիական պաշտոն-ներում աշխատելու համար:

            Ծանր հանցագործություն կատարած եւ չմարված դատվածություն ունեցող քաղաքացի-ները զորահավաքի ժամանակ զորակոչվում են կառավարության սահմանած կարգով:

            Զորահավաք հայտարարվելու դեպքում զինծառայողները, բացառությամբ մինչեւ 16 տա-րեկան երեխաներ ունեցող կին զինծառայողների, շարունակում են իրենց ծառայությունը:

 

Հոդված 15. Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչից

                    տարկետում ստանալը

 
        Զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է այն քաղաքացիներին, ովքեր՝

        ա) ամրագրվել են կառավարության սահմանած կարգով.

        բ) առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի՝ (մինչեւ 6 ամիս ժամկետով).

        գ) իրենց խնամքի տակ ունեն առողջական վիճակի պատճառով մշտական կողմնակի խնամքի (հսկողության) կարիք ունեցող կամ առաջին խմբի հաշմանդամ հայր, մայր, հարազատ քույր կամ եղբայր, տատ, պապ, որդեգրող կամ մինչեւ 16 տարեկան՝ ընտանիքի անդամ, եթե չկան այլ անձինք, ովքեր, օրենքի համաձայն, պարտավոր են խնամել նրանց.

       դ) իրենց խնամքի տակ ունեն՝

      - չորս եւ ավելի երեխա՝ արական սեռի քաղաքացիները.

      - մեկ եւ ավելի երեխա՝ իգական սեռի քաղաքացիները.

      ե) ունեն մայր, որն ունի մինչեւ 8 տարեկան չորս երեխա, որոնց խնամում է միայնակ.

      զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ունեն տարկետման իրա-վունք:

 

ԳԼՈՒԽ  5

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 16. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                    կազմակերպման եւ իրականացման կարգը

 

             Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, զինված ուժերի եւ այլ զոր-քերի, տնտեսության եւ կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, զո-րահավաքի կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հանրապետության Նախա-գահի եւ կառավարության նորմատիվ իրավական ակտերով:

            Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց աշխա-տանքների ու տեղեկատվության պաշտպանությունն իրականացվում է «Պետական եւ ծառայո-ղական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի եւ նորմատիվ իրավական այլ ակտերի համաձայն:

Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառի իրենց պարտա-կանությունները չկատարելու համար պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17. Զորահավաքային մարմինները

 

            Զորահավաքային մարմիններ ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ զորահավաքային առաջադրանք-ներ կատարող կազմակերպություններում:

            Զորահավաքային մարմինները կազմակերպում, համակարգում եւ վերահսկում են խաղաղ ժամանակ իրականացվող այն միջոցառումները, որոնք կոչված են զորահավաքի ժամանակ ապա-հովել զինված ուժերի ու այլ զորքերի համալրումը եւ նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաեւ տնտեսության գոյատեւումը: Նրանք իրականացնում են նաեւ զինապարտների հաշվառումը եւ ամրագրումը:

            Զորահավաքային մարմինների խնդիրները, գործունեության կարգը, ենթակայությունը, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են այդ մարմինների օրինակելի կանո-նադրությամբ, որը հաստատում է կառավարությունը:

            Զորահավաքային մարմինների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 18. Ռազմատրանսպորտային պարտականությունը

 

            Զինված ուժերը եւ այլ զորքերը զորահավաքի ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է ռազմատրանսպորտային պարտականու-թյուն:

            Ռազմատրանսպորտային պարտականության իրականացման, տրանսպորտային եւ այլ մի-ջոցների հաշվառման, պլանավորման, վերահսկողության, օգտագործման եւ փոխհատուցման կարգը սահմանվում է կառավարության նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 19. Զորահավաքային պահուստը

 

            Զորահավաքային կարիքները բավարարելու համար պետական պահուստում կուտակվում է համապատասխան քանակությամբ ապրանքանյութական արժեքների պաշար՝ զորահավաքային պահուստ:

            Զորահավաքային պահուստի կուտակման, թարմացման, օգտագործման եւ հաշվառման կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 20. Զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը

 

            Տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ծրագրերի եւ պլանների իրականացումն ապահովող՝

            ա) ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումն ազատվում է ավե-լացված արժեքի հարկից.

            բ) ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հար-կից, մաքսատուրքից եւ մաքսավճարից:

            Գործող եւ սառեցված արտադրությունում չօգտագործվող զորահավաքային նշանակու-թյան շինություններն ու փոխադրամիջոցներն ազատվում են գույքահարկից:

            Զորահավաքային նշանակության հողերն ազատվում են հողի հարկից:

            Սույն հոդվածով սահմանված արտոնությունների վերապահման կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 21. Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի

                    ֆինանսավորումը

 

            Զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքը ֆինանսավորվում է պետա-կան բյուջեի միջոցներով:

            Զորահավաքային միջացառումների ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Զորահավաքի դադարեցումը

 

            Զորահավաքի դադարեցումը ներառում է՝

ա) տնտեսության, տարածքային կազմավորումների, պետական եւ տեղական ինքնակա-ռավարման մարմինների ու կազմակերպությունների վերադարձը խաղաղ ժամանակի աշխա-տանքային պայմանների.

            բ) զինված ուժերի եւ այլ զորքերի փոխադրումը խաղաղ ժամանակի կազմակերպական կառուցվածքի.

            գ) զորահավաքային միջոցառումների կասեցումը եւ զորահավաքային նախապատրաս-տության գործընթացի վերսկսումը.

            դ) զորահավաքի ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչված քա-ղաքացիների զորացրումը:

 

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

            Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                            Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

22  նոյեմբերի 2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-174