Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-113 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով.
2) «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.
3) «ամսական դրամական բավարարման և այլ լրացուցիչ վճարների» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում`
1)«վճարվում են» բառերը փոխարինել «վճարվում է» բառերով.
2)«ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «աշխատավարձը» բառով:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «դրամական և նյութական բավարարումները պահպանվում են» բառերը փոխարինել «աշխատավարձը պահպանվում է» բառերով, իսկ «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով:
2) 4-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-71-Ն