«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2006թ. նոյեմբերի 15-ին

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-113, այսուհետ` օրենք) նախա-բանից հանել «, արտակարգ իրավիճակների» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`          

ա) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սպաների համար` 3-5 տարի.».

բ) 5-րդ մասի 3-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձ-նահատուկ դեպքերում` 3-6 ամիս` պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.» բառե-րով.

գ) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե մինչև զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմա-նագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով` պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:».

դ) 6-րդ մասի նախատեսված աղյուսակում 40 թիվը փոխարինել 45 թվով, «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերությունում «(ռազմաուսումնական հաստատու-թյունների դասախոսական կազմինը`)» բառերը փոխարինել «(դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական կազմինը`)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`

ա) 1-ին և 2-րդ կետերը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «(պարտադիր զինծառայողների համար)» բառերով.

բ) 2-րդ կետը «կարգապահական» բառից առաջ լրացնել «կալանքի տակ կամ»  բառե-րով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավա-րար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների (կուրսանտների) ուսման ժամանակահատվածը:»:


          Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը «կնքվել» բառից հետո լրացնել «պահեստազորից պայմանագրային զին-վորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած» բառերով.

բ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պայմանագիր չի կարող կնքվել նաև այն քաղաքացիների հետ, ովքեր օրենքի խախ-տումով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:».

գ) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «ինչպես նաև պայմանագրի» բառերը փոխա-րինել «ինչպես նաև օրենքով սահմանված» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում` իրավասու  հրամա-նատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 1-ին պարբերությունից «Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած» բառերը հանել.

բ) 1-ին մասի 1-ին կետը «լրանալիս» բառից հետո լրացնել «(իր համաձայնությամբ)» բառերով.

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սահմանային տարիքի հասնելու և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտ-նելիս:».

դ) 2-րդ մասը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոնների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, իսկ հրամանատա-րական և ոչ հրամանատարական կազմերի մյուս պաշտոններինը` պետական լիազոր մարմնի ղեկավարը:».

բ) 3-րդ մասի երրորդ պարբերությունից «(պահեստազորայինները` որակավորման կար-գով)» բառերը հանել.

գ) 3-րդ մասի չորրորդ պարբերությունը «բարձրագույն» բառից հետո լրացնել «(, իսկ ենթասպայական կամ շարքային կոչում ունեցողները` միջնակարգ)» բառերով.

դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «ընդունված» բառից հետո լրացնել «զինծառա-յողները և» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 2-րդ կետից «բայց պաշտոնից ազատվելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում» բառերը հանել.

բ) 2-րդ մասի վերջին պարբերությունում «և պաշտոնային դրույքից» բառերը փոխարինել «, իսկ դրանց հավասարության դեպքում` ավելի ցածր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Հանցագործության համար ազատության սահմանափակման հետ չկապված պատ-ժի դատապարտված և զինվորական ծառայության մեջ թողնված զինծառայողը բարձր պաշ-տոնի չի նշանակվում մինչև օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը:»:


          Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «ելնելով» բառից առաջ լրացնել «(այդ թվում` ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից)» բառերով.

բ) 3-րդ կետը հանել:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) եթե դատարանի դատավճռով դատապարտվել է որոշակի պաշտոններ զբաղեց-նելու սահմանափակման հետ կապված պատժի:».

բ) 4-րդ մասը հանել:

 

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 2-րդ կետը «կատարումը» բառից հետո լրացնել «(բացառությամբ երե-խայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների կատարման դեպքի):» բառերով.

բ) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Զինծառայողի համաձայնությամբ նրան նշա-նակում են ոչ թափուր» բառերը փոխարինել «Զինծառայողն իր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում պահեստազորից զորակոչված քաղաքացին նշանակվում է» բառե-րով.

գ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Թափուր պաշտոնի կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծա-ռայողի պաշտոնական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված զինծա-ռայողին վճարվում են տվյալ պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարա-րումը և այլ լրացուցիչ վճարներ:»:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 2-րդ կետը «հարուցվելիս» բառից հետո լրացնել «և կալանքը որպես խա-փանման միջոց ընտրվելիս, ինչպես նաև նրա պաշտոնավարության ժամանակավոր դադա-րեցման որոշում կայացնելիս`» բառերով.

բ) 1-ին մասի 7-րդ կետից «զորամասի (զինվորական կառավարման մարմնի) լուծար-վելու կապակցությամբ,» բառերը հանել.

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.      

8) «ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս կամ նշված հաստատությունից հեռացվելիս կամ վերադառնալիս` 2 ամսից ոչ ավելի:».

դ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կադրային մարմնի տրամադրության տակ թողնելու կարգը և պայմանները սահ-մանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 9-րդ կետում «զինվորական ծառայությունը սահմանափակելու» բառերը փոխարինել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման» բառերով.

բ) 9-րդ մասից «նախկին» և «3 տարուց ոչ պակաս ժամկետով» բառերը հանել.

գ) 10-րդ մասը հանել:

 

Հոդված 15. Օրենքի 29-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի նախատեսված աղյուսակում սպայական կազմի զինվորական կոչում-ներից հանել «կրտսեր լեյտենանտ» բառերը.

բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ավիացիայի (միայն բարձրագույն սպայական կազմինը), արդարադատության, բժշկական ծառայության զինվորական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «ավիացիայի», «արդարադատության», «բժշկական ծառայության» բառերը:»:

 

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածից հանել «կրտսեր լեյտենանտը» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետը հանել:

 

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածը հանել:

 

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 2-րդ կետում «բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական» բառերը փոխարինել «միջնակարգ» բառով.

բ) 2-րդ մասից «կամ սպաներով» բառերը հանել:

 

Հոդված 20. Օրենքի 36-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «մայորը» բառը փոխարինել «փոխգնդա-պետը» բառով.

բ) 4-րդ մասի «Զինվորական ծառայությունը սահմանափակելու և կալանքի տակ գտնվելու» բառերը փոխարինել «Հանցագործություն կատարելու համար կալանքի տակ գտնվելու և կարգապահական տույժ ստացած լինելու» բառերով, իսկ «վերը նշված» բառերը` «կալանքի տակ գտնվելու» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 37-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 5-րդ կետը հանել.

բ) 2-րդ մասի 1-ին կետը «ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «զինվորական  կոչումից զրկելու,» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածում`

ա) վերնագրի և 1-ին մասի «և տեղափոխման կարգով» բառերը փոխարինել «կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված և» բառերով.

բ) 1-ին մասի նախատեսված աղյուսակից «Կրտսեր» բառը հանել:

 

Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «և քաղաքացիական» բառերը հանել:

 

Հոդված 24. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի խնդրանքով կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է տրվել մաս-մաս:»:

 

Հոդված 25. Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «` ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության դեպքում,» բառերով.

բ) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել:

 

Հոդված 26. Օրենքի 46-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի 3-րդ կետում «կին» բառը փոխարինել «ամուսին» բառով.

բ) 7-րդ մասը հանել:

 

Հոդված 27. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պատժի» բառը փոխա-րինել «այլ պատժի կամ զրկվել է զինվորական կոչումից:» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 51-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.       

«1) երկարամյա ծառայության կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմա-նային տարիքը լրանալու դեպքերում.».

բ) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) դատարանի դատավճռով ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի դատապարտվելու դեպքում.».

գ) 1-ին մասի 7-րդ կետում «հետագա» բառը փոխարինել «10 տարվա ընթացքում» բառերով.

դ) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) պայմանագրի` զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերում.».

ե) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) իր հիմնավորված զեկուցագրով` այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը):».

զ) 2-րդ մասի 2-րդ կետը «կադրերի» բառից առաջ լրացնել «կազմակերպչահաստի-քային միջոցառումների կապակցությամբ» բառերով.

է) 3-րդ մասը հանել.

ը) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագրային զինծառայողը զին-վորական ծառայությունից արձակվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ, եթե`»:

 

Հոդված 29. Օրենքի 52-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները հանել.

բ) 3-րդ մասի «արձակում կամ նոր պաշտոնի նշանակում են» բառերը փոխարինել «արձակումն իրականացվում է» բառերով.

գ) 5-րդ մասի առաջին պարբերությունում «սույն օրենքով նախատեսված դեպքերի:» բառերը փոխարինել «սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:» բառերով.

դ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Անհիմն դատապարտված և արդարացված զինծառայողը զինվորական ծառայու-թյունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով` արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառա-յողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:»:

 

Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                             Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

        9 դեկտեմբերի 2006 թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ - 319