
Ծնվել է 1971թ. հունիսի 11-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանաղչի) գյուղում:
1978-1988թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1988թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը, միաժամանակ սովորել և ավարտել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում: Այնուհետև տեղափոխվել և ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի «Գյուղատնտեսության մեքենայացում» ֆակուլտետում:
1993-1995թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
1995թ. ավարտել է բուհը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1995թ. օգոստոս - 1996թ. հունվար՝ ԼՂՀ զինվորական դատախազության հետաքննիչ
1996թ. - 1997թ. ապրիլ՝ ԼՂՀ զինվորական դատախազության քննիչ
1997թ. ապրիլ - 1998թ. մայիս ՝ ԼՂՀ զինվորական դատախազության հատկապես կարևորագույն գործերով քննիչ
1998թ. մայիս- 1998թ. օգոստոս՝ ՀՀ զինվորական դատախազության Ասկերանի կայազորի զինդատախազության ավագ քննիչ
1998թ. հուլիս՝ ԼՂՀ Հարկային պետական վարչության ավագ հետաքննիչ
1999թ. հունվար-սեպտեմբեր՝ ԼՂՀ ՀՊՎ օպերատիվ իրավաբանական բաժնի ավագ օպերլիազոր, կոչումը՝ հարկային ծառայության ավագ լեյտենանտ
1999թ. սեպտեմբեր - 2000թ. հունվար՝ ԼՂՀ ՀՊՎ օպերատիվ իրավաբանական վարչության օպերատիվ բաժնի պետ, կոչումը՝ հարկային ծառայության կապիտան
2000թ. հունվար- փետրվար՝ ԼՂՀ Հարկային պետական վարչության օպերատիվ հետախուզության վարչության պետ, կոչումը՝ հարկային ծառայության փոխգնդապետ
2000-2005թթ. սովորել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2004-2007թթ.՝ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ, կոչումը՝ հարկային ծառայության գնդապետ
2007-2008թթ.՝ ԼՂՀ ոստիկանության պետի խորհրդական
2008-2009թթ.՝ ԼՂՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով ավագ օգնական, կոչումը՝ արդարադատության 2-րդ դասի խորհրդական
2009-2015թթ.՝ ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ հատուկ հանձնարարությունների գծով, կոչումը՝ արդարադատության 1-րդ դասի խորհրդական
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: