Ընդունված է 2011թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ «, փրկարար ծառայության` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 108-րդ հոդվածով սահմանված դեպքերում,» բառերը հանել£
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում`
1) «ա» և «բ» կետերից հանել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28,» և «34 (չորրորդ մաս),» բառերը.
2) «գ» կետի «6-28, 38 հոդվածներով» բառերը փոխարինել «38 հոդվածով» բառերով£
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 2-րդ գլուխը, 34-րդ հոդվածի 4-8-րդ մասերը և 38-րդ հոդվածի 3-րդ մասը:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` հիմնական կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ, 33-րդ, 34-րդ և 39-րդ հոդվածներում «սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 341-րդ հոդվածով.
«Հոդված 341. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների
ամենամսյա դրամական օգնության իրավունքը
1. Ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեն՝
1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝
ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,
գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,
ե. Արցախի հերոսները,
զ. Մարտական խաչ շքանշանով պարգևատրված զինծառայողները,
է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,
ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.
2) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.
3) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեցող անձին ամենամսյա դրամական օգնություն է նշանակվում այդ ենթակետերից որևէ մեկով` անձի ընտրությամբ:
3. Ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա£»:
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից հանել «և կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը£
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենսաթոշակի հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով, իսկ «բազային կենսաթոշակի հարյուրապատիկի» բառերը` «հիմնական կենսաթոշակի յոթանասունապատիկի» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից£
Սույն օրենքի գործողությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի զինծառայողների մասով, տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից£
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու (գործողությունը տարածվելու) օրվա դրությամբ օրենքի 25‑րդ հոդվածի հիման վրա զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և 34-րդ հոդվածի հիման վրա տրվող դրամական օգնության փոխարեն նշանակվում և վճարվում է օրենքի 341-րդ հոդվածով սահմանված դրամական օգնություն:
Օրենքի 341-րդ հոդվածով սահմանված դրամական օգնության չափը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 2-րդ մասում նշված` հավելումների և դրամական օգնության հանրագումարից:
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ սահմանված երկու կենսաթոշակ ստացող անձը իր ընտրությամբ իրավունք ունի զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու օրենքի 341-րդ հոդվածով սահմանված դրամական օգնություն:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
16 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-62-Ն