‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2010թ. հոկտեմբերի 28-ին

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովու-թյան մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա  աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է  առնվազն 12 տարի 6 ամիս.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են և ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի առաջին նախադասության «մասի «բ» ենթակետում» բառերը փոխարինել «մասի «բ» և «գ» ենթակետերում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:»:

   Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:».

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին» բառերով.

5) 7-րդ մասի «կամ փրկարարական ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու» բառերը փոխարինել «, փրկա­րարական ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «`կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով» բառերը.

2) 3-րդ մասից հանել «բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով`» բառերը.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թաղման նպաստի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա­վարությունը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2010 թվականի նոյեմբերի 1-ից:

 

           ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

          ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                   Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

     6 նոյեմբերի 2010թ.

     ք.Ստեփանակերտ

     ՀՕ-38-Ն