«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2007թ. մայիսի 30-ին

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա-հովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 հունվարի, 1999 թվա-կանի, ՀՕ-42, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաև ծառա-յությունից սահմանված կարգով արձակված (ազատված) և կենսաթոշակի իրավունք ձեռք բե-րած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառա-յողների ընտանիքների անդամները:»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) առաջին մասի «բ» կետում «պատերազմի» բառը փոխարինել «Հայրենական մեծ պա-տերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություն­­ներում մարտական գործողությունների» բառերով.

2) առաջին մասի «զ» և «է» կետերի «40» թիվը փոխարինել «80» թվով.

3) երկրորդ մասի «քառապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդա-կությամբ նոր յոթերորդ մաս` նախկին յոթերորդ մասը համարելով ութերորդ.

«Զինվորական ծառայության, հարկադիր կատարման ծառայության, դատա­խա­զությունում ծառայության կամ փրկարարական ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

 

   Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի

                      անդամներին

 

Կենսաթոշակառուին  հասանելիք և նրա մահվան  կապակցությամբ  չստացված կենսա-թոշակի գումարները ենթակա են ժառանգման:

Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված նախկին զինծա-ռայողի` հաշմանդամության վերա­փորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերա­փորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ՝ կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաև բժշկասո-ցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդա-մությունը հաստատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ` բազային կենսաթոշակի յոթանա-սունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով:

Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող  անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով՝ վերը նշված նպաստի սահմաններում:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12-ամսյա ժամկետում:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառա­յողի ընտա­նիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրա­քանչյուր անձի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով տրվում է լրացուցիչ գումար:» բառերը փոխարինել «տրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:» բառերով:                                                           

 

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի երրորդ մասի վերջին նախադասությունը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը «զինծառայողների» բառից հետո լրաց-նել «(ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետա­գայում մահա-ցած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստա-ցած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը)» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:       

 

 

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ՆԱԽԱԳԱՀ`                                         Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

30 հունիսի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 43