Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշի
Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական, 10
Ծննդյան թիվ. 24.07.1973
Կուսակցություն. Հայ Հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն. «Դաշնակցություն»

Ծնվել է 1973թ. հուլիսի 24-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում:

1980թ. հաճախել է  տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով համար 10 դպրոցում:

1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ծառայել է ԼՂՀ ՊԲ Շուշիի պաշտպանական շրջանի 52-րդ գումարտակում, որի կազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:

1997-2000թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:

1999թ.` ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ ավագ դասախոս

2013թ. հունիս նշանակվել է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 10 ընտրատարածքից (ՀՅԴ կողմից):

2018 հուլիսի 2 նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար:

ՀՅԴ անդամ է:

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:

Մոտ 10 գիտական աշխատանքների և 8 քարտեզների հեղինակ է:

Արցախի հանրային հեռուստատեսությամբ վարում է իր հեղինակած «Մեր երկիր» հաղորդաշարը:

Ամուսնացած է: Ունի երեք զավակ: