«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2005թ. մայիսի 25-ին

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա­հովու­թյան մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2‑րդ հոդվածից հանել «Ստեփանակերտ քաղաքի և շրջանների մասնագիտացված ռազմա­կանացված հրշեջ կազմավորումների» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3‑րդ հոդվածի առաջին մասում՝

1)  «ա» կետի «13, 15, 31, 35 (առաջին մաս), 36 (առաջին մաս), 38 (առաջին մաս), 39, 40» բառերը փոխարինել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40» բառերով.

2) «բ» կետի «13, 15, 29 (երրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40» բառերը փոխարինել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23,  25-28, 29 (երրորդ մաս), 33 (չոր-րորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40» բառերով.

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետ.

«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության հարկա­դիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-28, 38 հոդվածներով նախատեսված դրույթները.».

4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետ.

«դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազության աշխա­տողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դրույթները:»:

 

Հոդված 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասը:

 

Հոդված 4.Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

            «Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշա-նակվում է մեկ կենսաթոշակ:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգա­վորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տար-վա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).

բ) տարիքի կամ առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զին­վորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են և ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որում զինվորական ծառայու­թյան ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի:

Սույն հոդվածով սահմանված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակա-յության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պե-տական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8 տարուց ավելի զինվորական  ծառայության յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսի, բայց ոչ ավելի հինգ տոկոսը, 25 տարուց ավելի արտոն­յալ հաշվարկով զինվորական ծառայության և այլ բնույթի գործունեության մեկ լրիվ տարվա համար` երկու տոկոսի և 25 տարուց ավելի աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված մեկ լրիվ տարվա համար` մեկ տոկոսի չափով:»:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12.  Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար 

                       անհրաժեշտ  ստաժի հաշվարկման կարգը և պայմանները

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրա­ժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները

 

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայող­ներին, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել`

ա) զինվորական ծառայության ընթացքում.

բ) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սա-կայն ծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով, այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ծագած հաշմանդամության պատճառով:

Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող պատճառ­ներն են զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները և հիվան-դությունները:»:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մա­հա­ցած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, ինչպես նաև մինչև 18 տարեկան դառնալը հաշմանդամ ճա­նաչված զավակներին` անկախ նրանից` վերջիններս զոհված (մահացած) կերակրողի խնամ­քի տակ եղել են, թե ոչ:»:

 

Հոդված 10.Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի

                      իրավունք  ունեցող ընտանիքի անդամները

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.

ա) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում` եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

բ) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշ­մանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում.

գ) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

դ) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը, կամ օրենքով սահ-մանված կարգով խնամակալ ճանաչված անձը՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամ­քով և չի աշխատում.

ե) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մաս-նա­գիտական-տեխնիկական ուսումնարանների առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները կե­րակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նըշ-ված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:»:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի վերջին մասից հանել «եթե նրա խնամակալության տակ կա անչափահաս երեխա» բառերը:

 

Հոդված 12.Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը

                     պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային

 

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապ-րող երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում նշանակված սոցիալական կենսաթոշակը վճար-վում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով:»:

 

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր  մաս.

«Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշա­նա­կելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տե-սակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահ­մանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 14.Օրենքի 21-րդ հոդվածում`

1) առաջին մասի «ա» կետի և երրորդ մասի «ԲԱՓՀ-ի» բառերը փոխարինել «բժշկա­սո­ցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերով.

2) առաջին մասի «ա» և «բ» կետերում «12 ամսից ոչ ուշ» բառերը փոխարինել «6 ամսվա ընթացքում» բառերով.

3) չորրորդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում «ԲԱՓՀ-ն» բառը փոխարինել «բժշկասոցիալա-կան փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով» բա-ռերը` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ և  24-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում «գանգատարկումը» բառը փոխարինել «բողո­քարկումը» բառով, իսկ «գանգատարկվել» բառը` «բողոքարկվել» բառով:

 

Հոդված 17.Օրենքի 25-րդ հոդվածում`

1) առաջին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) իրենց խնամքի տակ, սույն օրենքի 16-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների հա-մար` յուրաքանչյուր խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.».

2) առաջին մասի «զ» կետի «սույն օրենքով հաշվարկված կենսաթոշակների 20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «սույն օրենքի 14-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի 40 տոկոսի չափով»  բառերով.

3) առաջին մասի «է» կետի «կերակրողին կորցնելու դեպքում՝ սույն օրենքով հաշվարկ-ված և նշանակված սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «սույն օրենքի 19-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսա­թոշակի 40 տոկոսի չափով»  բառերով.

4) երկրորդ մասի  «եռապատիկից» բառը փոխարինել «քառապատիկից» բառով:

 

Հոդված 18. Օրենքի  26-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

            «Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը

                                և վերսկսելը

 

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստա-ցի բնակության վայրի:

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կասեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած կենսաթոշակ չստացած ամսից:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապ-րող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի  50 տոկոսը:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում և վճար-վում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին կենսաթո-շակ է վճարվում «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի 61-րդ հոդվածին համապատասխան:

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քա-ղաքա­ցիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րա­պետության օրենքի 51-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մա-սին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ նախադասությունը համա-րել երրորդ մաս:

 

Հոդված 21. Օրենքի 30-րդ՝

1) հոդվածի առաջին մասը «բյուջեի» բառից հետո լրացնել «, իսկ պայմանագրային հիմունք­ներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայություն­ների դիմաց ստացվող» բառերով.

2) հոդվածում ուժը կորցրած ճանաչել երրորդ մասի երկրորդ նախադասությունը.

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.

«Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատա­պարտ­ված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատ­ված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դա­տավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրա-մական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազա-տելու պահը:

Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատ­ճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայու­թյան կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած եւ հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված եւ նախկի-նում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:

Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած եւ կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կի-րառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները եւ չափերը: Հերթական անգամ վճար-վող եւ նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրա­գու­մարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավա-րարման բազմապատիկից ավելի լինել:

Դրամական օգնության վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`

ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն` պաշտոնա-յին դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորա-կան կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զին­ծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճար­վում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.

բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:»:

 

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գազի, ջրամատա­կարարման ծառայություն­ներից և տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը վճարելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զին­ծա­ռա­յողին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զին­ծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածով սահման­ված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառա­յողի ընտա­նիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրա­քանչյուր անձի համար Լեռ-նային Ղարա­բաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով տրվում է լրացուցիչ գումար:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամա-կան օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա  սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 23. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բա-ցի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետու-թյան կառավարության սահմանած կարգով և պայմաններով:        

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառ-նալիս ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջ­քա­ղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 24. Օրենքի 37-րդ հոդվածում երրորդ մասի՝

1) «ա» կետը «ուսումնական հաստատություններ» բառերից հետո լրացնել «, ներառյալ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա,» բառերով.

2) «բ» կետը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «զորացրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մա-սով.

«Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզ-մանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախ-սերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:»:

 

Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքի 10-րդ հոդվածով, 11-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 2-րդ կետով, 15-րդ հոդվածով նախա­տեսված` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րա­պետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները տարած-վում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարա­բերությունների վրա:

Սույն օրենքի 25-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդություն­ների պատճառով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մահացած` հաշմանդամության կենսա­թոշակ ստացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վրա:

 

 

 

 

 

            ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                               Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 25 հունիսի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-209