«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2004թ. ապրիլի 14-ին

              Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա-հովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականու-թյունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար՝ սույն օրենքով հաշվարկված կենսաթոշակների 20%-ի չափով.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականու-թյունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար՝ կերակրողին կորցնելու դեպքում` սույն օրենքով հաշվարկված և նշանակված սոցիալական կեն-սաթոշակի 20%-ի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

10 մայիսի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-110