Ընդունված է 2001թ. հոկտեմբերի 1-ին
Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապա-հովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառա-յողների ընտանիքներին, տարածվում են նաեւ՝
ա) զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջա-նից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայու- թյան ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 հոկտեմբերի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-165