«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2001թ. հունիսի 29-ին

Հոդված 1.  «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական  ապահովու-թյան մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետի «երկու եւ ավելի կամ միակ զավակին» բառերը փոխարինել «երկու եւ ավելի կամ միակ զինծառայող զավակին»  բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածից հանել «դ» կետը:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  նա-խադասությամբ.

«Նրանց զոհվելու (մահանալու) դեպքում հավելումը տարածվում է սույն օրենքի 16-րդ հոդ-վածում  թվարկված ընտանիքի անդամների վրա»:

 

Հոդված 4.  Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 3-րդ մասով.

«Պետությունը երաշխավորում է՝

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված  (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պե-տական ուսումնական հաստատություններ մրցույթից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդու-նելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջա-նակներում, ուսումնական հաստատություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում»:

 

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 4 օգոստոսի  2001թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-159