Ընդունված է 1999թ. նոյեմբերի 29-ին
Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նշանակված, բայց ժամանակին չպահանջված կենսաթոշակի գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմում տալուն նախորդող ամենաշատը երեք տարվա համար»:
Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12-ամսյա ժամկետում»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
11 դեկտեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-75