Ընդունված է 1999թ. մարտի 24-ին
Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «համակարգի» բառից հետո ավելացնել.
«Ստեփանակերտ քաղաքի եւ շրջանների մասնագիտացված ռազմականացված հրշեջ կազմավորումների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 26 հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ժամանակին չպահանջված կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմում տալուն նախորդող ոչ ավելի, քան 6 ամսվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից, եթե կենսաթոշակառուն հասանելիք գումարները չստանալու պատճառների մասին նախօրոք հայտնել է լիզորված մարմնին, իսկ 6 ամիսը գերազանցող ժամկետի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (3 տարի վաղեմության ժամկետով)»:
Հոդված 3. Օրենքի 28 հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նշված գումարները վճարվում են, եթե դրանց ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը տրվել է կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
6 ապրիլի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-55