«Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                           Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի  ՀՕ-212 օրենքի  (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարման վկայական» բառերը փոխարինել «վարձատրության մասին վկայական» բառերով, իսկ «դրամական բավարարումների» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում «ամսական դրամական բավարարման» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով.

2) 5-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով.

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարման (աշխատավարձի)» և «դրամական բավարարումների (աշխատավարձի)» բառերը փոխարինել համապատասխանաբար «պաշտոնային դրույքաչափի» և «պաշտոնային դրույքաչափերի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով:

 

Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «դրամական բավարարման վկայականի» բառերը փոխարինել «վարձատրության մասին վկայականի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարման» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                                                                               Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-74-Ն