
Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 26-ին ք. Մարտակերտում:
1980թ. ավարտել է Մարտակերտի հ.1 միջնակարգ դպրոցը:
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը:
1993թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Կուլտուր-լուսավորչական աշխատանք և մեթոդիկա բաժինը:
1988-2005թթ. Արցախի Հայ Առաքելական եկեղեցասիրաց եղբայրակցության միության ղեկավար: Մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին, կամավորական շարժմանը:
1992-1993թթ.՝ ԼՂՀ ՊԲ քաղբաժնի պետ
1994թ. Ստեփանակերտի թ.13 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով, թիվ 13 ընտրատարածքից:
2005 թ. հունիսի 30-ին առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից: Եղել է «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիրներից:
2015 թվականի մայիսի 3-ի խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով:
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է:
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:
Ամուսնացած է, ունի հինգ զավակ:
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.) և «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 55 հրամանագիր, 27.06.2006թ.),