«Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2012թ. մայիսի 30-ին

Հոդված 1. «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-182 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում «Հանրակրթական դպրոցներում և միջին» բառերը փոխարինել «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին» բառերով:

 

 Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի  3-րդ մասի «հրամանագրով` տարին երկու անգամ` մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին» բառերը փոխարինել «հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«բ) հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                                                                              

 

 

 

 2 հունիսի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-15-Ն