Ընդունված է 2011թ. փետրվարի 17-ին
Հոդված 1. «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-182 օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո հանձնում են ստուգարքներ, զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան տարածքային զինկոմիսարիատում:»£
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 մարտի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն