Զինապարտության մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2001թ. դեկտեմբերի 27-ին

  ԳԼՈՒԽ 1 

  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների զինվորական հաշվառումը« զինվորական ծառայության նախապատրաստությունը« զորակոչը, զինվորական ծառայությունը« պահեստազորում պատրաստությունը կազմակերպելու եւ անցկացնելու հետ կապված հարաբերությունները£

 

Հոդված 2. Զինապարտության մասին օրենսդրությունը

Զինապարտության մասին օրենսդրությունը բաղկացած է «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Սահմանադրական օրենքից, միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Զինապարտությունը 

1. Զինապարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանը մաս-նակցելու քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:

Զինապարտներ են համարվում նախազորակոչային« զորակոչային տարիքի եւ պահեստա-զորում հաշվառված արական« ինչպես նաեւ զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվո-րական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները։

2. Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է՝

զինվորական հաշվառումը.

զինվորական ծառայության նախապատրաստությունը.

զորակոչը եւ զինվորական ծառայությունը.

պահեստազորում գտնվելը։

 

Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների« ձեռնարկությունների, հիմ-նարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) ժամանակին եւ սահմանված ձեւով համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնել հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ տրամադրել նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ.

բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառա-յության համար անհրաժեշտ ժամանակով:

2. Ներքին գործերի մարմինները պարտավոր են՝

ա) զինապարտներին անձնագիր տալու« փոխանակելու« ըստ բնակության վայրի հաշվառելու եւ հաշվառումից հանելու գործողությունները կատարել՝ նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում.

բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու եւ հաշվառելու գործում:

3. Բժշկական-սոցիալական փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին՝ անկախ  հաշմանդամության խմբից:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաեւ նրանց մահվան գրանցման մասին տվյալները։

5. Հետաքննության եւ նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները՝ նշված անձանց վերաբերյալ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ վերջնական որոշումների մասին:

Ազատազրկման, կալանքի եւ ազատության սահմանափակման դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների եւ պահեստազորայինների զինվորական գրքույկները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ՝ դատա-վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական մարմինները պարտավոր են՝

ա) զինվորական հաշվառման կանգնած զինապարտներին հայտնել զինվորական կոմի-սարիատ կանչվելու մասին.

բ) աջակցել զորակոչիկների ժամանմանը հանրապետություն եւ այդ մասին հայտնել համապատասխան զինվորական կոմիսարիատ։

7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչըն-դոտելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

 

ԳԼՈՒԽ  2

 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 5. Քաղաքացիների զինվորական հաշվառումը

1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան)« զորակոչիկների (18-27տարեկան) եւ պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային եւ զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է։

Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

2. Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները:

Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական մարմինները:

Աշխատող եւ սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաեւ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում եւ ուսումնական հաստատություններում:

3. Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են  արական սեռի քաղաքացիները, որոնց 16 տարին լրանում է կցագրման տարում:

Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած 16-27 տարեկան արական սեռի զինապարտների կցագրումը կատարվում է սույն կետով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Քաղաքացիների պարտականությունները՝ կապված զինվորական հաշվառման հետ

1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց բնակության վայրի զինվորական կոմիսարիատ (Լեռնային Ղարաբաղի Հանարապետության դիվանագիտական մարմիններ):

2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ զինվորական հաշվառման համար:

3. Բնակության վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական մարմիններ)՝ զինվորական հաշվառումից դուրս գալուց եւ բնակության նոր վայր ժամանելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Զինապարտներն իրենց ընտանեկան դրության, բնակության վայրի, կրթության, աշխա-տավայրի եւ պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել բնակության վայրի զինվորական կոմիսարիատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվա-նագիտական մարմիններ)։

 

 

ԳԼՈՒԽ  3

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

                                              

Հոդված 7. Բժշկական քննությունը եւ հետազոտումը

1. Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները՝ զինապարտների կցագրման« զորակոչի« զինվորական ծառայության անցնելու եւ վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու՝ զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակա-ցություն« ապա տարածքային զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համա-պատասխան բժշկական հիմնարկ՝ բուժհետազոտում անցկացնելու համար։ Այդ բժշկական հիմ-նարկների ցանկը հաստատում է կառավարությունը։

2. Սույն հոդվածում նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը եւ հետազոտումը կատարվում է առաջնահերթ եւ անվճար։

 

Հոդված 8. Նախազորակոչային պատրաստությունը 

Հանրակրթական դպրոցներում եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն-ներում կազմակերպվում եւ անցկացվում է նախազորակոչային պատրաստություն՝ կառավարության սահմանած կարգով։

 

Հոդված 9. Ուսուցումը պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություն-ներում

 Նախազորակոչիկները զինվորական մասնագիտությունների ծրագրով զինվորական ծա-ռայության նախնական պատրաստություն են անցնում պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում՝ զինվորական կոմիսարիատի ընտրությամբ եւ ուղեգրով:

 

Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

1. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կա-ռավարությունը:

Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմա-ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչեւ 23 տարին լրանալը:

2. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից եւ կրում պարտականություններ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված եւ հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը եւ զորակոչվում (ուղարկվում) են պարտադիր զինվորական ծառայության՝ ընդհանուր հիմունքներով։ Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ազատված անձանց ուսման եւ զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը։

 

ԳԼՈՒԽ  4

 ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 11. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչեւ 27 տարեկան արական սեռի զորակոչիկները եւ առաջին խմբի պահեստազորի սպաները« ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում£

2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր  կատարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:

3. Շարքային կազմի զորակոչը եւ զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ տարին երկու անգամ՝ մայիս-հունիս եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

4. Պահեստազորի սպաների զորակոչը եւ զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Զորակոչից տարկետում ստացող սպա-ների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:

5. Զորակոչի ենթակա շարքային կազմի եւ պահեստազորի սպաների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորա-կոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմի-սարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են՝

ա) միայնակ անաշխատունակ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմ եւ միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Ստեփանակերտ քաղաքի համար՝ մինչեւ 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում՝ ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար՝ մինչեւ 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում՝ ամենամոտ զորամասը):

8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցան-կությամբ, ծառայության են զորակոչվում միեւնույն զորամաս:

 

Հոդված 12. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է ՝

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատ-ճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից.

բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.

գ) մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտար-երկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.

դ) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա»  ենթակետի հիմքով եւ կառավարության որոշմամբ:

 

Հոդված 13. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան

                    դրության բերումով տարկետում ստանալը

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի՝

ա) անաշխատունակ հայր եւ մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք  չունեն աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:

Անաշխատունակ ծնողներ են՝

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը եւ մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը եւ մայրը,

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը եւ մայրը.

բ) առանց մոր մեծացող երեխա.

գ) երկու եւ ավելի երեխա.

դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

ե) մինչեւ 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:

2. Եթե քաղաքացին մինչեւ զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, եւ կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որեւէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառա-յության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն օրենքով չնախատեսված դեպ-քերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտ-պանության նախարարը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկա-յության դեպքում:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչեւ նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչեւ 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից եւ հաշվառվում պահեստազորում:

 

Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը

                     շարունակելու համար  տարկետում ստանալը

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տար-կետում տրվում է՝

ա) պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստա-տությունների ստացիոնար ուսուցման ուսանողներին՝ մինչեւ առաջին կուրսն ավարտելը.

բ) միջնակարգ հանրակրթական (եւ միջին մասնագիտական) դպրոցի սովորողներին՝ մինչեւ ուսումն ավարտելը կամ նրանց 20 տարեկան դառնալը.

2. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչեւ 27 տարեկան դառնալը:

 

Հոդված 15. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական 

                     վիճակի պատճառով տարկետում ստանալը

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է մինչեւ մեկ տարի ժամանակով կամ 2 անգամ՝ 3 տարով այն անձանց, ովքեր հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի:

2. Առողջական վիճակի պատճառով զորակոչից տարկետում  կարող է տրվել 2 անգամ՝ 3 տարով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կամ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ խաղաղ պայմաններում եւ հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:

3. Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության եւ այդ կապակցությամբ բուժման նպատակով մինչեւ մեկ տարի ժամանակով տարկետում տալու, ինչպես նաեւ զինվորական ծառայության համար խաղաղ պայմաններում ոչ պիտանիության մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝ կառավարության ստեղծած հանրապետական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

 

Հոդված 16. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից

                     այլ հիմքերով տարկետում ստանալը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իրավունք ունի նպատակային ծրագրի շրջանակներում իսկական զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել:

Զորակոչից տարկետում ստացած անձանց ցուցակը ներկայացնում է կառավարության լիազորված մարմինը՝ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպա-նության հարցերի հանձնաժողովի համաձայնությամբ:

 

Հոդված 17. Տարածքային  զորակոչային հանձնաժողովները

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար կառավարու-թյան սահմանած կարգով ստեղծվում են տարածքային զորակոչային հանձնաժողովներ:

2. Տարածքային զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում են շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը)՝ տարածքային զինվորական կոմիսարիատների ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխան տարածքի զինվորական կոմիսարը:

Տարածքային զորակոչային հանձնաժողովները՝

- կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը.

- որոշումներ են ընդունում զորակոչի եւ զորակոչիկներին՝ ըստ զորատեսակների զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին,  որոշում են ընդունում եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին՝ ընտանեկան դրության բերումով եւ ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը.

- նախապատրաստում եւ հանրապետական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը՝ եզրակացության համար.

- որոշում են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ եւ դա ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով:

3. Տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժո-ղովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 18. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը

1. Զորակոչի ժամանակաշրջանում տարածքային զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու եւ գործունեությունը վերահսկելու համար կառավարությունն ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

2. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝

- քննարկում է տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ գանգատները.

- հաստատում է զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով եւ ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումները.

- որոշում է ընդունում առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառա-յությունից ազատելու, բուժման համար մինչեւ մեկ տարի ժամանակով եւ առողջական վիճակի հետ կապված՝  3 տարի  շարունակ տարկետում տալու մասին.

- եզրակացություն է տալիս ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու մասին տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ եւ ներկայացնում պաշտպանության նախարարին:

3. Տարածքային զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչեւ դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Գանգատների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  5

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. Զինվորական ծառայությունը 

1. Զինվորական ծառայությունը զինված ուժերում եւ այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:

2. Զինծառայող են համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները:

 

Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային եւ պահեստազորային զինվորական ծառայություններից։

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություններից։

2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սո-վորող կուրսանտների  զինվորական ծառայությունը։

3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային« ենթասպայական« սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած) եւ կանանց զինվորական ծառայությունը։

 Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայ-մանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծա-ռայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծա-ռայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը՝  պայմանագրով սահմանված կարգով եւ չափով:

4. Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություն-ներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը եւ ուսումնա-ռությունը« ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը եւ ուսում-նառությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով։

 

Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները 

1. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

ա) շարքային կազմի համար՝  24 ամիս.

բ) առաջին խմբի պահեստազորի սպաների համար՝ մինչեւ 3 տարի:

2. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

ա) սպաների համար՝ մինչեւ տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամ-կետով« բայց առաջին պայմանագիրը՝ ոչ պակաս 3-5 տարուց.

բ) ենթասպաների համար՝ 3 - 5 տարի.

գ) ավագների, սերժանտների եւ շարքայինների համար՝ 3 տարի:

Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):

3. Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը« իսկ ավարտ՝ զորամասի անձնակազմի ցուցակներից հանվելու օրը։

4. Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ ժամկետային զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Առանձին զինծառայողների եւ նրանց կատեգորիաների ժամկետային զինվորական ծառայությունը պաշտպանության նախարարը կարող է երկարաձգել մինչեւ մեկ ամիս ժամկետով։

 

Հոդված 22. Զինվորական ծառայության անցնելը 

1. Զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության անցնելու կարգը սահ-մանվում է սույն օրենքով,  այլ օրենքներով եւ իրավական ակտերով։

2. Առաջին անգամ զինվորական ծառայության անցնող քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական դրոշի եւ զորամասի մարտական դրոշի առջեւ տալիս են հավատարմության երդում£ Երդման տեքստը հաստատվում է օրենքով:

 

Հոդված 23. Զինված ուժերի եւ այլ զորքերի շարքերից արձակելը

1. Զինծառայողներին զինված ուժերի եւ այլ զորքերի շարքերից արձակում է զորամասի հրամանատարը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված ժամկետներում եւ պաշտպանության նա-խարարի հրամանով սահմանված կարգով:

 2. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են, եթե նրանք հանրապետական բժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի՝ առողջական վիճակի պատճառով:

Այն զինծառայողները, ովքեր ծառայության ժամանակաշրջանում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի եւ 13-րդ հոդվածի հիմքերով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու եւ զորակոչից տարկետում ստանալու իրավունք, արձակվում եւ հաշվառվում են որպես պահեստազորայիններ՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի հիմքերով պահեստ արձակված անձինք կարող են ժամ-կետային զինծառայության զորակոչվել մինչեւ 27 տարեկան դառնալը, եթե տարկետում ստանալու հիմքերը վերացել են, եւ նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 16 ամիսը:

5. Կարգապահական գումարտակում եւ ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի) ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած եւ սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին եւ սերժանտներին ժամկե-տային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Պահեստազոր տեղափոխվելիս սպայի կամ ենթասպայի կոչում չստացած անձինք, կարող են ներգրավվել պահեստազորի սպաների եւ ենթասպաների պատ-րաստման համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:

Ստուգարքների հանձնման ժամկետները եւ կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

 

ԳԼՈՒԽ  6

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ

 

Հոդված 24. Պահեստազորը

1. Պահեստազորում ընդգրկվում եւ հաշվառվում են՝

- ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ պահեստ արձակված քաղաքացիները.

- բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններ ավարտած քաղաքացիները.

- օրենքով սահմանված հիմքերով մինչեւ 27 տարին լրանալը զինված ուժեր կամ այլ զորքեր չզորակոչված քաղաքացիները.

- իգական սեռի զինապարտները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած զինապարտները:

2. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները կոչվում են պահեստազորայիններ եւ բաժանվում են պահեստազորի շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի:

 

Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

1.Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները՝ անկախ ծառայության ժամկետից:

Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր տարբեր պատճառներով չեն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

2. Երկրորդ կարգի պահեստազորում գտնվող անձինք մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տեւողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պա-հեստազորի թվին:

4. Առաջին եւ երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երեք խմբի՝

- առաջին խումբ՝ մինչեւ 35 տարեկան.

- երկրորդ խումբ՝ 35-ից մինչեւ 45 տարեկան.

- երրորդ խումբ՝ 45-ից մինչեւ 50 տարեկան:

 

Հոդված 26. Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը

1. Առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչեւ չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս՝ մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, նշված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել պահեստ արձակվելուց հետո՝ մեկ տարուց ոչ շուտ:

2. Երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված անձինք առաջին խմբի պահեստազորում գտնված ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչեւ վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս՝ մեկ տարվա ընթացքում:

3. Առաջին խմբի պահեստազորի զինվորները, սերժանտները եւ ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնի համար, վարժական հավաքների են կանչվում երեք ամիս ժամկետով:

4. Երկրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների կարող են կանչվել 1-2 անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ մինչեւ երկու ամիս ժամկետով:

5. Երրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների չեն կանչվում:

6© Վարժական հավաքների անցկացման ժամկետները որոշում է պաշտպանության նախարարը: Նա իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահեստազորայիններին պահել վարժական հավաքներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետից մինչեւ երկու ամիս ավելի, ինչպես նաեւ ավելացնել պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբի պահեստազորի շարքային կազմի վարժական  հավաքների  քանակը՝  չգերազանցելով հավաքներում  գտնվելու՝  սույն  հոդվածի 1-3-րդ կետերով սահմանված ընդհանուր ժամկետները:

Հոդված 27.Պահեստազորի ենթասպայական կազմը

1. Զինված ուժերում եւ այլ զորքերում՝ որպես ենթասպաներ, զինվորական ծառայության են անցնում սպայական կոչում չունեցող պահեստազորայինները:

2. Զինված ուժերի եւ այլ զորքերի ենթասպաների կողմից զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

3. Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչեւ 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ՝ այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 5 տարով:

Զինվորական ծառայությունից արձակված ենթասպաները զինված ուժերի եւ այլ զորքերի պահեստազորում գտնվում են մինչեւ 55 տարեկան դառնալը:

                                               

Հոդված 28. Պահեստազորի սպայական կազմը

1. Պահեստազորի սպայական կազմը բաղկացած է՝

- ժամկետային զինվորական ծառայությունից արձակված եւ պահեստազորում հաշվառված սպաներից, գեներալներից.

- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող սերժանտներից եւ ենթա-սպաներից, որոնք անցել են ժամկետային զինվորական ծառայություն եւ սահմանված կարգով ստացել են սպայական կոչում.

- բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններ ավարտած անձանցից, որոնց սպայական կոչում է շնորհվել սահմանված քննությունները հանձնելուց հետո.

- զինվորներից, սերժանտներից եւ ենթասպաներից, որոնց սպայական կոչում է շնորհվել բարձրագույն եւ միջին  մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա:

2. Սպայական կազմը զինված ուժերի եւ այլ զորքերի ժամկետային զինվորական ծառայության մեջ եւ պահեստազորում գտնվում է մինչեւ հետեւյալ՝

 

ս ա հ մ ա ն ա յ ի ն  տ ա ր ի ք ը՝

 

Սպայական կոչումը

ժամկետային զինվորական ծառայություն

1-ին խմբի պահեստազոր

2-րդ խմբի պահեստազոր

3-րդ խմբի պահեստազոր

Կրտսեր սպայական կազմը

կրտսեր լեյտենանտ,

լեյտենանտ, ավագ

 լեյտենանտ, կապիտան

 

 

48

 

 

50

 

 

55

 

 

58

Ավագ սպայական կազմը

մայոր, փոխգնդապետ

գնդապետ

 

50

55

 

55

58

 

58

-

 

60

60

Բարձրագույն սպայական կազմը

գեներալ-մայոր,

գեներալ-լեյտենանտ

գեներալ-գնդապետ,

բանակի գեներալ

 

 

 

60

 

65

 

 

 

65

 

-

 

 

-

-

 

-

 

 

 

68

 

70

                              

  Առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած սպայական կազմի ժամկետային զինվորական ծառայության եւ պահեստազորում գտնվելու ժամկետները կառավարության սահմանած կարգով կարող են երկարաձգվել մինչեւ 5 տարի ժամկետով:

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող սպա կանայք, իրենց մասնագիտությանը հա-մապատասխան, անկախ զինվորական կոչումից, հաշվառվում են երրորդ խմբի պահեստազորում:

4. Պահեստազորում սահմանային տարիքի հասած կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սպաները հանվում են զինվորական հաշվառումից:

 

Հոդված 29. Պահեստազորի սպայական կազմի վարժական հավաքներ

                    անցնելը եւ զինվորական ծառայության կանչելու կարգը

1.Պահեստազորի սպաները անցնում են վարժական հավաքներ: Առաջին խմբի պահեստա-զորում գտնվողները կարող են կանչվել մեկ հավաքի՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, երկրորդ խմբի պահեստազորում գտնվողները՝ մեկ հավաքի՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, երրորդ խմբի պահեստազորում գտնվողները՝ մեկ հավաքի՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Առաջին խմբի պահեստազորի օդաչուական անձնակազմը, բացի սույն կետով նախատեսված վարժական հավաքն անցնելուց, առաջին խմբի պահեստազորում գտնվելիս կանչվում է նաեւ վարժական հավաքների՝ թռիչքային վարժություններ կատարելու համար, մինչեւ հինգ անգամ՝ յուրաքանչյուր դեպքում երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս՝ մեկ տարվա ընթացքում:

2. Պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչեւ մեկ ամսով երկարաձգել պահեստազորի սպաների վարժական հավաքների ժամկետները, ինչպես նաեւ քանակը՝ չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասում սահմանված ընդհանուր ժամ-կետները:

3. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել՝

ա) զորակոչի միջոցով մինչեւ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության՝ կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով եւ քանակով.

բ) պայմանագրային զինվորական ծառայության՝ անձնական ցանկությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ  7

 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30. Զինծառայողների եւ զինապարտների իրավունքները,

                     պարտականություններն ու պատասխանատվությունը

1. Զինծառայողների եւ զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահ-մանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը:

3. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից եւ զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաեւ զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները եւ  զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի սույն օրենքի 12-րդ հոդվածով, 13-րդ  հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով, 15-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 16-րդ հոդվածով նախատեսված դեպքերից, չեն կարող նշանակվել պետական պաշտոնների: Այդ պաշտոնների ցանկը հաստատում է կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի հունիսի 2-ին ընդունված «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                       Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

8 փետրվարի  2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-182