Ընդունված է 2013թ. նոյեմբերի 27-ին
Հոդված 1. «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-41 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետով.
«ժբ) զենքով պարգևատրում` սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժ» ենթակետից հանել «անփող հրազեն,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, անփող» բառը:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «անփող հրազեն,» բառերը.
2) 13-րդ մասից հանել «և անփող» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 15-րդ մասի «ե» կետը:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետից հանել «անփող հրազենը,» բառերը:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը և
ժառանգումը
|
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:
- Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
- Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
- Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությամբ:
- Որպես պարգև տրված զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգևատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու և նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
- Զենքով պարգևատրելու կարգը և որպես պարգև տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:
- Որպես պարգև տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:
- Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:
- Որպես պարգև տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգև տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:
- Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ճանաչելը» բառից հետո լրացնել «և զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը» բառերը.
2) 1-ին մասում`
ա. «ձեռք բերելու» բառերից առաջ լրացնել «զենք» բառը,
բ. «ա» կետը «սեփականատերը» բառից հետո լրացնել «կամ օրինական հիմքերով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին» բառերը,
գ. «գ» կետի «հնարավորությունը» բառը փոխարինել «իրավունքը» բառով,
դ. «դ» կետից հանել «քաղաքացիական և ծառայողական» բառերը, իսկ «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ» և «է» կետեր.
«ե) անձը հաշվառվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում` ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար և շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տալու հիմքով.
զ) անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
է) պարգևատրումը կատարվել է սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված պարգևատրման պայմանների խախտումով:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերը.
«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
Մինչև լիցենզիաները կամ թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը և զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը զենքը վերցվում և պահպանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից:»:
Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 27-րդ հոդվածը:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգև տրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պարտադիր ենթակա է գրանցման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
- Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգև տրված և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չգրանցված, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո որպես պարգև տրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պահելը և կրելը առաջացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
16 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-57-Ն