Ընդունված է 2008թ. մայիսի 14-ին
Հոդված 1. «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 հունվարի 1999 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, ձեռքբերումը, հավաքածուներ կազմելը կամ դրանք ցուցադրելը» բառերը.
2) 2-րդ մասում՝
ա) առաջին նախադասությունից հանել «, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու» բառերը, «լիցենզիաները» բառը փոխարինել «լիցենզիան» բառով, իսկ երկրորդ նախադասության «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով,
բ) «ներքին գործերի շրջանային (քաղաքային) մարմինները բառերը փոխարինել «ոստիկանության շրջանային (քաղաքային) ստորաբաժանումները» բառերով.
3) 3-րդ մասից հանել «, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու» բառերը, «իսկ ձեռք բերելունը՝» բառերը փոխարինել «իսկ ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություններինը՝» բառերով.
4) 4-րդ մասի առաջին նախադասությունը «լիցենզիա» բառից հետո լրացնել «կամ թույլտվություն» բառերով.
5) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների և հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման թույլտվության գործողության ժամկետը՝ վեց ամսով:».
6) 5-րդ մասի երկրորդ նախադասության «նշված լիցենզիաների» բառերը փոխարինել «նշված լիցենզիաների և թույլտվությունների» բառերով, իսկ «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ ամիս» բառերով.
7) 6-րդ և 7-րդ մասերի «Լիցենզիա տալու կամ դրա» բառերը փոխարինել «Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում կրկնվող «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով.
2) 2-րդ մասի առաջին նախադասության «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով, երկրորդ նախադասության «Լիցենզիայում» բառը փոխարինել «Թույլտվությունում» բառով, երրորդ նախադասության «Լիցենզիան» բառը փոխարինել «Թույլտվությունը» բառով, իսկ չորրորդ նախադասության «Լիցենզիայի» բառը փոխարինել «Թույլտվության» բառով.
3) 3-րդ, 4-րդ և 18-րդ մասերի «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով.
4) 12-րդ և 15-րդ մասերի «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1)1-ին մասի «լիցենզիաներով» բառը փոխարինել «թույլտվություններով» բառով.
2) 2-րդ մասի «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության «լիցենզիաներով» բառը փոխարինել «թույլտվություններով» բառով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «գ» ենթակետի «լիցենզիա» բառերը փոխարինել «թույլտվություն» բառերով, իսկ «ե» ենթակետի «լիցենզիայում» բառը փոխարինել «թույլտվությունում» բառով.
2) 4-րդ մասի «ա» ենթակետի «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «աշխատակիցներին տրված զենքը» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների և ոստիկանության ղեկավարների հրամաններով սահմանների պաշտպանության և ռազմական շինարարության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ակնառու ծառայություններ մատուցած անձանց տրված զենքը,» բառերը.
2) 5-րդ մասում «զենքի առևտրի, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիա» բառերը փոխարինել «զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն» բառերով, իսկ «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «թույլտվություն ունեցող» բառերով.
3) 6-րդ մասի առաջին նախադասության «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով, իսկ երկրորդ նախադասության «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի լիցենզիաները, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաև պահելու, կամ պահելու և կրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում, եթե՝», այնուհետև՝ ըստ տեքստի:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) բացակայում են քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրության, առևտրի լիցենզիաները, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաև զենք պահելու, կամ պահելու և կրելու թույլտվությունները.»:
Հոդված 12. Օրենքի տեքստում՝
1) «ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) «ներքին գործերի մարմին» և «ներքին գործերի համապատասխան մարմին» բառերը փոխարինել «ոստիկանության տարածքային ստորաբաժանում» բառերով՝ համապատասխան թվով և հոլովաձևերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
11 հունիսի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-34