
Ծնվել է 1976թ. մարտի 22-ին Մարտակերտ քաղաքում:
1982թ. հաճախել է Մարտակերտի հ.1 միջնակարգ դպրոցը և 1993թ. ավարտել Երևանի Իսակովի անվան հ.132 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և 1998թ. ավարտել՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն:
1993-1997թթ. ծառայել է ՊԲ շարքերում: Արցախյան պատերազմի մասնակից է: Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Մարտակերտի շրջանային ֆինանսական բաժնում՝ որպես հարկային տեսուչ:
1999-2004թթ.՝ Մարտակերտի քաղաքային համայնքի երկրորդ կարգի մասնագետ
2004 -2011թթ.՝ Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար
2012թ.՝ «Արցախուղի» ՓԲԸ Մարտակերտի տեղամասի աշխղեկ
2014թ. ապրիլ - 2015թ. հունվար՝ «Մարտակերտի ջրային տնտեսություն» ՓԲԸ գործադիր տնօրեն
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: