Ընդունվել է 1998թ. դեկտեմբերի 18-ին
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաեւ ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները։
Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ զենքի փամփուշտների եւ ռազմամթերքի շրջանառության վրա։
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
ա) զենք՝ իրենց կառուցվածքով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր եւ առարկաներ.
բ) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին՝ նպատակաուղղված շարժում ստացած գնդակի միջոցով տարածության վրա գտնվող նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են՝ փողը, փակաղակը, թմբուկը, իրանը, փողի պահպանակը.
գ) սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք.
դ) նետողական զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով որոշակի հեռավորության վրա գտնվող կենդանի նշանակետը խոցելու համար հատուկ նախատեսված զենք.
ե) օդաճնշիչ զենք՝ սեղմված, հեղուկ կամ պինդ գազային նյութի էներգիայի հաշվին նպատակաուղղված շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով նշանակետը խոցելու համար նախատեսված զենք.
զ) գազային զենք՝ օգտագործման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերի կիրառմամբ կենդանի նշանակետը ժամանակավորապես շարքից հանելու համար նախատեսված զենք.
է) ազդանշանային զենք՝ իր կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված զենք.
ը) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված զինման առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն.
թ) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի օգնությամբ մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցներ, նետողական լիցք եւ նետվող հարմարանք.
ժ) զենքի եւ հրազենի հիմնական մասերի (այսուհետ՝ զենք) շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, փոխադրում, տեղափոխում, օգտագործում, վերցնում եւ ոչնչացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներկրում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանում (այսուհետ՝ համապա-տասխանաբար ներկրում եւ արտահանում).
ժա) զենքի արտադրություն՝ զենքի հետազոտություն, մշակում, փորձարկում, պատ-րաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաեւ ռազմամթերքի, փամփուշտ-ների եւ դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում։
Զենք չեն համարվում կառուցվածքով զենքին նմանվող, սակայն տնտեսական-կենցաղային, արտադրական եւ սպորտային նշանակություն ունեցող սերտիֆիկացված իրերը (այսուհետ՝ կառուցվածքով զենքին նմանվող իրեր)։
Հոդված 2. Զենքի տեսակները
Զենքն, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնո-թյան, ինչպես նաեւ հիմնական չափանիշների եւ բնութագրող հատկանիշների, ստորաբա-ժանվում է՝
ա) քաղաքացիական.
բ) ծառայողական.
գ) ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը (այսուհետ՝ մարտական) զենքի։
Հոդված 3. Քաղաքացիական զենք
Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաեւ որսորդու-թյամբ եւ սպորտով զբաղվելու համար։Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը եւ չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ)։
Քաղաքացիական զենքը ստորաբաժանվում է՝
1. Ինքնապաշտպանական զենքի՝
ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.
բ) անփող հրազեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած վնասվածքային, գազային եւ լուսաձայնային ազդեցության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.
գ) գազային զենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութե-րով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռեւոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ այլ սարքեր.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոնի (այսուհետ՝ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆի-կացման հանրապետական կենտրոն) պահանջներին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան առողջապահության նախարարության սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր եւ կայծային պարպիչներ։
2) Սպորտային զենքի՝
ա) ակոսափող հրազեն.
բ) ողորկափող հրազեն.
գ) սառը շեղբավոր զենք.
դ) նետողական զենք.
ե) օդաճնշիչ զենք, ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով։
3. Որսորդական զենքի՝
ա) ակոսափող հրազեն.
բ) ողորկափող հրազեն, այդ թվում՝ 140 մմ-ից ոչ ավելի երկարության ակոսավոր մասով.
գ) համակցված հրազեն (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.
դ) օդաճնշիչ զենք, ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.
ե) սառը շեղբավոր զենք։
4.Ազդանշանային զենքի։
Հոդված 4. Ծառայողական զենք
Ծառայողական զենքի շարքին է դասվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց եւ իրավաբանական անձանց աշխատողների օգտագործման համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել եւ օգտագործել այդ զենքը՝ ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականությունների կատարման համար։
Ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ, համարվում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք։
Ծառայողական զենքի շարքին է դասվում ոչ ավելի, քան 300 ջոուլ փողային էներգիայով ողորկափող, կարճ ակոսափող, ինչպես նաեւ երկար ողորկափող հրազենը, որի փամփուշտներն իրենց տեսակով եւ չափերով տարբերվում են մարտական զենքի փամ-փուշտներից, իսկ գնդակի եւ պարկուճի վրա թողած հետքով՝ քաղաքացիական զենքից, եւ որն իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից եւ ունի տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ)։ Ողորկափող եւ ակոսափող կարճ փողով հրազենի փամփուշտների գնդակները չեն կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող։
Ծառայողական զենքի փամփուշտները պետք է համապատասխանեն Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության ստանդարտներին։
Հոդված 5. Մարտական զենք
Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումներում եւ պետա-կան սուրհանդակային ծառայության (այսուհետ՝ պետական ռազմականացված կազմա-կերպություններ) սպառազինության մեջ եւ նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար։
Մարտական զենքի եւ նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական եւ այլ զենքի, դրա փամփուշտների եւ ռազմամթերքի շրջանառության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 6. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա
տարածվող սահմանափակումները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է՝
1. որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ շրջանառության մեջ մտցնել՝
ա) 500 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով եւ փողով, 800 մմ-ից պակաս երկարության (ընդհանուր), տասը փամփուշտից ավելի տարողունակության պահունակով (թմբուկով), ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.
բ) իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն.
գ) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.
դ) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.
ե) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ եւ որպես զենք կիրառելու հա-մար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող եւ նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների.
զ) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամ-փուշտներ՝ գազային ատրճանակների (այդ թվում՝ թմբուկավոր ռեւոլվերի) համար.
է) զենք եւ այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռա-դիոակտիվ ճառագայթների եւ կենսաբանական գործոնների օգտագործմամբ.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կիրառման չթույլատրված նյարդապարալիտիկ, թունավոր եւ այլ վնասակար ներգոր-ծություն ունեցող նյութերով լիցքավորված, ինչպես նաեւ մեկ մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.
թ) ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի հետ համաձայնեցված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնու-թագիր ունեցող զենք եւ ռազմամթերք.
ժ) ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի պահանջներին չհամապատասխանող (հաստատված ելակետային նորմերը գերազանցող) չափանիշներով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապա-հության նախարարության կողմից կիրառման համար թույլատրված չափանիշները գերա-զանցող անփող հրազեն, էլեկտրահարող սարքեր եւ կայծային պարպիչներ.
ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք եւ դանակներ, որոնց շեղբը կամ սայրը, հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնա-բերաբար դուրս է գալիս բռնակից եւ ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ եւ ինքնաբերաբար ամրակցվում.
2. Ակոսափող սպորտային հրազեն, 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով եւ 4,5 մմ տրամաչափը գերազանցող սպորտային օդաճնշիչ զենք, ինչպես նաեւ սպորտային սառը շեղբավոր եւ նետողական զենք պահելը կամ օգտագործելը սպորտային օբյեկտներից դուրս, բացառությամբ աղեղներից, արբոլետներից, որոնք գիտահետազոտական կամ կան-խարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման եւ ներարկումների համար։
3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը, բացառությամբ որսորդության հա-մար նախատեսված նշանառության հարմարանքների, որոնց օգտագործման եւ վաճառքի կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
4. Զենք առաքելը փոստով կամ ուղեբեռով (բագաժով) ուղարկելը։
5. Ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի, պիկետների եւ զանգվածային կամ հրապարակային այլ միջոցառումների ժամանակ քաղաքացիների կողմից զենք կրելը։
6. Ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից երկարափող հրազեն եւ սառը զենք կրելը, բացառությամբ նշված զենքերի տեղափոխման կամ փոխադրման դեպքերի։
7. Միայն արտահանման նպատակով արտադրվող եւ ներմուծող երկրի ներկայացրած տեխնիկական պահանջներին համապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը եւ ձեռք բերելը։
Հոդված 7. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների
սերտիֆիկացումը
Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող եւ արտահան-վող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաեւ կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Քաղաքացիական եւ ծառայողական զենքին եւ դրանց փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ փորձարկման մեթոդները սահմանվում են Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով՝ սույն օրենքի դրույթներին համապատասխան։
Հոդված 8. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների
մասին տեղեկությունների պետական կադաստրը
Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղե-կությունների պետական կադաստրը համարվում է հանրապետության տարածքում շրջանա-ռության թույլատրված քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու։
Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մտցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում կադաստրից£ Կադաստրի մեջ չեն մտցվում շեղ-բավոր եւ նետողական զենքի, հանրապետությունում արտադրվող, ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական զենքի նմուշօրինակների վերաբերյալ տվյալները։
Կադաստրը վարում է ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հան-րապետական կենտրոնը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ-մանած կարգով£ Կադաստրում փոփոխություններ են մտցվում քաղաքացիական եւ ծառա-յողական զենքի կամ դրանց փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստրի մեջ մտնելու կամ հանվելու։
Կադաստրը հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով։
Հոդված 9. Զենքի արտադրության, առեւտրի, ձեռքբերման, հավաքածուներ
կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզավորմանը ներկայացվող
հիմնական պահանջները
Զենքի արտադրությունը, առեւտուրը, ձեռքբերումը, հավաքածուներ կազմելը կամ դրանք ցուցադրելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կող-մից զենքի արտադրության եւ ձեռքբերման դեպքերի։
Զենքի արտադրության լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ զենքի առեւտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը£ Զենքի ձեռքբերման լիցենզիա (բացառությամբ ակոսափող, անփող հրազենի, գազային ատրճանակների եւ թմբուկավոր ռեւոլվերի) կարող են տալ նաեւ ներքին գործերի շրջանային (քաղաքային) մարմինները (այսուհետ՝ ներքին գործերի մարմիններ)։
Լիցենզիան տալու օրվանից հաշված՝ զենքի արտադրության, առեւտրի, հավաքա-ծուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաների գործողության ժամկետը երեք տարի է, իսկ ձեռք բերելունը՝ վեց ամիս, բացառությամբ սույն օրենքի 13 հոդվածում նախատեսված դեպքերի։
Լիցենզիա ստանալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են դիմում տալու օրվանից հաշված՝ մեկ ամսվա ընթացքում£ Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով։ Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առեւտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։Դիմողը պարտավոր է ներկայացնել նաեւ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը եւ գրանցմանը վերաբերող կամ քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր։
Զենքի արտադրության, առեւտրի, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման լիցենզիայի գործողության ժամկետը՝ վեց ամսով։ Նշված լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ։ Այն քննարկում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմինները՝ դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում։
Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու մերժման հիմքերն են՝
ա) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղե-կություններ ներկայացնելը.
բ) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապա-հովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
գ) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր։
Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմու-մը մերժելու դեպքում նշված մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման հիմքը։ Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկա-րաձգելու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաեւ դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է գանգատարկել դատական կարգով։
Հոդված 10. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝
ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.
բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
գ) զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսու-հետ՝ մատակարար իրավաբանական անձինք).
դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավա-բանական կամ ֆիզիկական անձինք.
ե) մարզական եւ որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.
զ) ուսումնական հիմնարկները.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները.
ը) օտարերկրյա քաղաքացիները։
Հոդված 11. Պետական ռազմականացված կազմակերպությունների՝ զենք ձեռք
բերելու իրավունքը
Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել իրենց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած մար-տական, ինչպես նաեւ կադաստր մտցված ցանկացած այլ զենք։
Հոդված 12. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական
անձանց՝ զենք ձեռք բերելու իրավունքը
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրա-վունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ միայն Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից լիցենզիա ստանալուց հետո։
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխա-տակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
Ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում զենքը պետք է գրանցվի ներքին գործերի մարմնում։ Գրանցման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն՝ երեք տարի ժամանակով։ Թույլտվության ձեւը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգին համապատասխան։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ներքին գործերի մարմնից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության եւ պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրու-թյունների օբյեկտների, բնության եւ բնական պաշարների, դրամական միջոցների եւ արժեք-ների պատրաստման եւ պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման եւ պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հատկապես կարեւոր այլ օբյեկտների պահպանության, ինչպես նաեւ հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով։
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց արգել-վում է սույն օրենքով չնախատեսված այլ նպատակներով մարտական զենք օգտագործելը։
Ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որսի եւ ձկան պաշարները, թույլատրվում է որպես ծառայողական զենք ձեռք բերել եւ օգտա-գործել ակոսափող որսորդական զենք։
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխա-տողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն եւ ներքին գործերի մարմիններից ստացել զենք պահելու ու կրելու թույլտվություն։ Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գոր-ծելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգումներ։ Նշված աշխատողների հատուկ պատրաս-տությունն իրականացնում են ներքին գործերի մարմինները՝ պայմանագրային հիմունքներով։
Հատուկ պատրաստության ծրագիրը եւ ստուգումներ անցկացնելու կարգը սահմանում է ներքին գործերի նախարարությունը։
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների զենք ձեռք
բերելու իրավունքը
Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության 18 տարին լրացած քաղաքացին (մինչեւ սույն հոդվածի վերջը՝ քաղաքացի)՝ սույն օրենքի 9 հոդվածի երկրորդ մասով նախատեսված՝ լիցենզիա տալու լիազորությամբ օժտված ներքին գործերի համապատասխան մարմնից (այսուհետ՝ ներքին գործերի համապատասխան մարմին) զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար լիցենզիա ստանալուց հետո։
Քաղաքացին լիցենզիայի հիման վրա իրավունք ունի ձեռք բերել անփող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռեւոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն ներքին գործերի համապատասխան մարմնում։ Լիցենզիայում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր։ Լիցենզիան տրվում է մինչեւ հինգ տարի ժամանակով եւ միաժամանակ համարվում է զենք պահելու եւ կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ։ Լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով։
Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով եւ մինչեւ 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, եւ քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց լիցենզիայի։
Սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասի առաջին կետում նշված ողորկ-երկարափող հրազենը քաղաքացին ներքին գործերի համապատասխան մարմնի տված լիցենզիայի հիման վրա իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել՝ առանց այն կրելու իրավունքի։
Սպորտային եւ որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։
Որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության (համաձայն սույն օրենքի 5 հոդվածի) աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող եւ այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առեւտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու եւ օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախ-տումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք։ Որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երեք միավոր որսորդական ակոսափող զենք եւ հինգ միավոր որսորդական ողորկ-երկարափող զենք, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուներ կազմելու օբյեկտ են։
Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու եւ կրելու թույլտվություն ստացած քաղաքացին£ Ձեռք բերված որսորդական շեղ-բավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում։
Քաղաքացու կողմից ձեռք բերված երկարափող հրազենը, ինչպես նաեւ որսորդական օդաճնշիչ զենքը, ձեռքբերման օրվանից հաշված երկշաբաթյա ժամկետում, ենթակա է գրանցման ներքին գործերի համապատասխան մարմնում։
Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղա-քացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, ներքին գործերի համապատասխան մարմինը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչ զենքի, ինչպես նաեւ սպորտային եւ որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ՝ այն պահելու եւ կրելու թույլտվություն՝ հինգ տարի ժամկետով։ Ակոսափող հրազենը պահելու եւ կրելու թույլտվությունը նույն ժամկետով տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով։ Թույլտվության ձեւը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիա-ները, ելնելով այն ձեռք բերելու նպատակից եւ անհրաժեշտությունից, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
Զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար քաղաքացին պարտավոր է ներքին գործերի համապատասխան մարմին ներկայացնել սահմանված ձեւի դիմում, բժշկական եզրակացություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ եւ սույն օրենքի 9 հոդվածի չորրորդ մասով նախատեսված այլ փաստաթղթեր։
Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող եւ անփող հրազեն, գազային ատրճա-նակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռեւոլվեր) եւ ազդանշանային զենք առաջին անգամ ձեռք բերող անձինք, բացի զենք պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող անձանցից, պարտավոր են բնակության վայրի ներքին գործերի մարմիններում անցնել ստու-գում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանած ծրագրով։
Սպորտային ողորկափող հրազեն եւ որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախա-րարության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոն-ների իմացության շուրջ։
Քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա չի տրվում՝
ա) սույն օրենքով սահմանված տարիքի չհասած քաղաքացուն.
բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.
գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարել.
դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.
ե) մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ուղղված վարչական իրավախախտումներ կատարողներին.
զ) մշտական բնակության վայր չունեցողներին.
է) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստա-թղթեր չներկայացնողներին։
Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերություն-ների ցանկը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
Բժշկական ստուգման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Կառուցվածքով զենքի նմանվող իրերը ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ հրացանները, ատրճանակները (այդ թվում՝ ռեւոլվեր) եւ դրանց փամփուշտները, որոնք մտած են կադաստր՝ որպես հրազեն եւ գազային զենք, ձեռք են բերվում առանց լիցենզիայի եւ գրանցման ենթակա չեն։
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարերկրյա
քաղաքացիների կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելը,
ներկրելը եւ արտահանելը
Օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության տված լիցենզիաներով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, այն դուրս տարվի հանրապետությունից։
Արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, 7,5 ջոուլ փողային էներ-գիայով եւ ներառյալ մինչեւ 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ զենքն օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավունք ունեն ձեռք բերել առանց լիցենզիայի։
Օտարերկրյա քաղաքացիները կարող են որսորդական կամ սպորտային զենք ներկրել միայն որսորդությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի հրավերի եւ նրա հետ կնքած որսորդության կոնտրակտի, ինչպես նաեւ սպորտային միջոցառումներին մասնակ-ցելու հրավերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության առկայության դեպքում։ Այդ զենքը հանրապետության տարածքից պետք է դուրս տարվի կոնտրակտի կամ հրավերում նշված ժամկետում։
Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձեւերի եւ մոդելների ներկրումը՝ անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման կամ սույն հոդվածի երրորդ մասում չնշված այլ նպատակներով, եթե դրանք նախատեսված չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից հանրապետությունից զենք դուրս բերելու ժամ-կետները, ինչպես նաեւ այն ներկրելու եւ օգտագործելու կարգի խախտման դեպքերում զենքը վերցվում եւ բռնագրավվում է՝ օրենքով սահմանված կարգով։
Հոդված 15. Այլ սուբյեկտների՝ զենք ձեռք բերելու իրավունքը
Զենքի հետազոտմամբ, մշակմամբ, փորձարկմամբ, պատրաստությամբ, նորոգմամբ, զենքի եւ դրա փամփուշտների գեղարվեստական ձեւավորմամբ, ինչպես նաեւ արտադրանքի գնդակադիմացկունության փորձարկմամբ զբաղվող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերել զենքի արտադրության լիցենզիայով եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով նախատեսված զենքի տեսակներ, ձեւեր եւ մոդելներ, իսկ զենքի առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք՝ քաղաքացիական եւ ծառայողական զենք, սպորտային կազմակերպությունները եւ ուսումնական հաստատությունները՝ սպորտային եւ որսորդական զենք, որսորդական տնտեսու-թյուն վարող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները՝ որսորդական զենք։
Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալ ծառայողական, իսկ անհրա-ժեշտության դեպքում՝ մարտական զենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարության սահմանած կարգով։
Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում նշված սուբյեկտները զենքը ձեռք են բերում սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով, ներքին գործերի համապատասխան մարմինների տված լիցենզիաներով£ Ձեռք բերված զենքը ենթակա է գրանցման սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով։
Հոդված 16. Զենքի եւ դրա փամփուշտների արտադրությունը
Զենքի եւ դրա փամփուշտների արտադրությունն իրականացնում են զենքի արտադրու-թյան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ապահովելով արտադրության լիակատար անվտանգու-թյունը, հսկողությունն արտադրության ընթացքի նկատմամբ եւ արտադրանքի համապատաս-խան որակը:
Պատրաստված զենքի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա իր անհատական համարը, բացառությամբ մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր եւ գրգռիչ նյութերով լիցքավորված աերոզոլային ու այլ սարքերի եւ, ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման՝ հետագա դրոշմամբ կամ ստանդար-տացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի սահմանած կարգով դրա վրա համապատասխան նշում կատարելով:
Մարտական զենքը, բացառությամբ փորձնական նշումների, պատրաստվում է միայն պետական ռազմականացված կազմակերպություններին մատակարարելու կամ օտարերկրյա պետություններ առաքելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րության սահմանած կարգով:
Որսորդական ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտա-գործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը՝ որսորդական ողորկափող հրազեն պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում:
Հոդված 17. Զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումը
Մարտական զենքի եւ դրա փամփուշտների ներկրումը եւ արտահանումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվությամբ, իսկ կառուցվածքով զենքի նմանվող իրերինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համաձայնությամբ, նշված զենքի եւ դրա փամփուշտների ու կառուցվածքով զենքի նմանվող իրերի սերտիֆիկացումից հետո:
Զենքի եւ դրա փամփուշտների ներկրումը կարող են իրականացնել մատակարար իրավաբանական անձինք, իսկ արտահանումը՝ զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Այլ անձանց կողմից զենքի ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սպորտային, որսորդական, ինքնապաշտպանական, գազային եւ օդաճնշիչ զենքի եզակի օրինակների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվությամբ՝ սույն օրենքի պա-հանջներին համապատասխան:
Հոդված 18. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների
առեւտուրը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական եւ ծառա-յողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեն նշված զենքի եւ ռազմամթերքի արտադրության կամ առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են՝
ա) ունենալ հիմնադրամ եւ գրանցման համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաեւ քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների արտադրությամբ կամ դրանց առեւտրով զբաղվելու լիցենզիա.
բ) ունենալ վաճառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամ-փուշտների սերտիֆիկատ, ինչպես նաեւ նշված զենքը պահելու թույլտվություն՝ տրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից.
գ) պահանջել գնորդից ներկայացնելու տվյալ զենքի տեսակի ձեռքբերման լիցենզիա, բացառությամբ այն զենքերի, որոնց ձեռքբերման համար լիցենզիա չի պահանջվում, ապահովել ձեռք բերվող եւ վաճառվող զենքի հաշվառումը, ինչպես նաեւ հաշվառման փաստաթղթերի պահպանությունը տասը տարի ժամանակով.
դ) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել ներքին գործերի մարմիններ՝ վաճառ-ված քաղաքացիական, ծառայողական զենքերի, դրանց փամփուշտների եւ դրանք ձեռք բերող անձանց մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանած ձեւով եւ կարգով.
ե) գնորդի լիցենզիայում գրանցել վաճառվող գազային ատրճանակները (այդ թվում՝ թմբուկավոր ռեւոլվեր), անփող հրազենը, ազդանշանային զենքը, իսկ որսորդների հասա-րակական կազմակերպության անդամ-քաղաքացու վկայականում՝ շեղբավոր որսորդական սառը զենքը.
զ) ապահովել զենքի պատշաճ պահպանությունը եւ այն պահելու անվտանգությունը.
է) կենտրոնացված հաշվառում տանելու նպատակով՝ հանրապետական գնդակապար-կուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական եւ ծառայողական զենքից կրակված գնդակներն ու պարկուճները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանած կարգով:
Վաճառքի ենթակա չեն սերտիֆիկատ, անհատական համար եւ դրոշմ չունեցող քաղաքացիական եւ ծառայողական զենքը, ինչպես նաեւ պետական ստանդարտին համա-պատասխանելու մասին համապատասխան նշան չունեցող փամփուշտները:
Արգելվում է՝
ա) քաղաքացիական եւ ծառայողական զենք վաճառել զենք ձեռք բերելու լիցենզիա չունեցող իրավաբանական անձանց, իսկ դրանց փամփուշտները՝ զենք պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական անձանց.
բ) քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միեւնույն վաճառասրահում իրականացնել զենքի եւ այլ ապրանքների համատեղ վաճառք, բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելիության հարմարանքների եւ զենքի պահեստամասերի:
Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր ձեռնարկությունները պարտավոր են նմանօրինակ գործունեությամբ զբաղվելու համար սահմանած կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:
Հոդված 19. Զենքի վաճառքը կամ փոխանցումը պետական ռազմականացված
կազմակերպությունների կողմից
Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպա-ռազինության մեջ գտնվող մարտական զենքը վաճառել կամ փոխանցել Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ քաղաքացիական եւ ծառայողական զենքը եւ դրանց փամփուշտներն իրացնել դրանց առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:
Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն կար-ճափող հրազենը պահելու եւ կրելու նպատակով փոխանցել որոշակի կարգի զինծառայողներին եւ կենսաթոշակի անցած պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատող-ներին, ինչպես նաեւ ժամանակավորապես հատկացնել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել եւ կրել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանած կարգով համապատասխան թույլտվություն ձեւակերպելով:
Հոդված 20. Զենքով պարգեւատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը եւ
ժառանգումը
Պարգեւատրված զենք է համարվում պետական ռազմականացված կազմակերպու-թյունների ղեկավարների հրամանով՝ նշված կազմակերպությունների զինծառայողներին եւ աշխատակիցներին տրված զենքը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշ-մամբ, օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով զենքով կարող են պարգեւատրվել նաեւ այն քաղաքացիական անձինք, ովքեր մեծ ներդրում ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հզորացման եւ նրա մարտունակության բարձրացման գործում:
Զենքով պարգեւատրված անձինք պարտավոր են զենքը ստանալու օրվանից հետո երկշաբթյա ժամկետում այն գրանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում եւ սահմանված կարգով ստանալ պարգեւատրված զենք պահելու եւ կրելու թույտվություն:
Որպես պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրա-կահերթով, ինչպես նաեւ այն զենքը, որի շրջանառությունն արգելված է հանրապետության տարածքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով, սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառել քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմա-կերպություններին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ներքին գործերի համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիա ունեցող քաղաքացիներին, զենքի հաշվառման վայրի ներքին գործերի համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:
Ներքին գործերի համապատասխան մարմիններում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունը եւ ժառանգումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժառանգորդի կամ նվիրատվությունն ստացող անձի մոտ քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիայի առկայության դեպքում: Քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում, մինչեւ գույքի ժառանգման հարցը լուծելը եւ քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալը, զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը:
Հոդված 21. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների
վաճառքն այլ սուբյեկտների կողմից
Սույն օրենքի 10 հոդվածի 2-7-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել օրինական հիմքերով իրենց մոտ գտնվող քաղաքացիական եւ ծառայողական զենքը եւ դրանց փամփուշտները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ներքին գործերի համապատասխան մարմնին:
Հոդված 22. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ
պահելը
Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտները պահել թույլատրվում է սահմանված կարգով ներքին գործերի համապատասխան մարմնում զենք պահելու կամ կրելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց ու քաղաքացիներին:
Օտարերկրյա քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահ-մանված կարգով ձեռք բերված քաղաքացիական եւ ծառայողական զենք թույլատրվում է պահել ոչ ավելի, քան հինգ օր:
Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական իրենց փոխանցված հրազենը պահելը կամ օգտագործելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի մոտակա ներքին գործերի մարմին:
Զենքը պահվում է այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա պահպանությունը, անվտանգությունը եւ բացառվի այն կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը:
Զենքը պահելու պայմաններին վերաբերող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 23. Լիցենզիաներ, թույլտվություններ եւ սերտիֆիկատներ տալու, դրանց
գործողության ժամկետները երկարաձգելու համար համապատասխան
տուրքերի գանձման կարգը
Սույն օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ, սերտիֆիկատներ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար գանձվում է պետական տուրք՝ սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից
զենք գործադրելը
Պետական ռազմականացված կազմակերպությունների՝ պաշտպանության նախարա-րության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչու-թյան եւ այլն, աշխատակիցների կողմից զենքի գործադրումը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության եւ սեփականության պաշտ-պանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվում է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի այլ անձանց:
Արգելվում է հրազեն գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց ու անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է հրազեն գործադրողին, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի, ինչպես նաեւ մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք: Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետեւանքով մարդու առողջությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, հայտնել զենքի գործադրման վայրի ներքին գործերի մարմին:
Սպորտային, որսորդական եւ ուսումնական զենքի օգտագործման կանոնները սահ-մանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, եթե եղել են տուժողներ, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հայտնվում է զենքի գործադրման վայրի ներքին գործերի մարմին:
Հոդված 25. Զենք հաշվառելը, կրելը, տեղափոխելը, ոչնչացնելը, հավաքածուներ
կազմելը եւ դրանք ցուցադրելը
Զենքը հաշվառելու, կրելու, տեղափոխելու եւ ոչնչացնելու կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Զենքի, այդ թվում՝ սույն օրենքով չնախատեսված զենքի հավաքածուներ կազմելու եւ դրանք հանրապետության տարածքում ցուցադրելու իրավունք ունեն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք եւ քաղաքացիները:
Զենքի, ինչպես նաեւ կառուցվածքով զենքի նմանվող արտադրանքի հավաքածուներ կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոնները, արտադրության, առեւտրի, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու եւ փոխադրելու կարգը, ինչպես նաեւ զենքի անվանացանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 26. Լիցենզիաների եւ թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը
Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաները, ինչպես նաեւ պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչում դրանք տված մարմինները, եթե՝
ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամովին հրաժարվել է նշված լիցեն-զիաներից կամ թույլտվություններից կամ լուծարվել է իրավաբանական անձը կամ մահացել է զենքի սեփականատերը.
բ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը բազմիցս (մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ) խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջա-նառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները.
գ) առաջացել են սույն օրենքով նախատեսված՝ լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու հնարավորությունը բացառող հանգամանքներ.
դ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետեւանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը:
Սույն հոդվածի «բ» կետում նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր եւ կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաեւ խախտումների վերացման ժամկետը:
Լիցենզիան կամ թույտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշումը կարող է գան-գատարկվել դատական կարգով:
Լիցենզիան կամ թույտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում, այդպիսիք կրկին ստանալու խնդրանքով իրավաբանական անձինք կարող են դիմել լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու օրվանից հաշված երեք տարին, իսկ ֆիզիկական անձինք՝ հինգ տարին լրանալուց հետո:
Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:
Հոդված 27. Զենք եւ դրա փամփուշտներ վերցնելը
Զենք եւ դրա փամփուշտներ վերցնելը կատարում են՝
1) Ներքին գործերի համապատասխան մարմինները, եթե՝
ա) բացակայում են քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամ-փուշտների արտադրության, առեւտրի, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաները, ինչպես նաեւ զենք պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվու-թյունը.
բ) սահմանված կարգով ուժը կորցրած են ճանաչվել նշված լիցենզիաները կամ թույլտվությունները.
գ) մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը խախտվել է իրավաբանական անձանց կամ քաղաքացիների կողմից զենք եւ դրանց փամփուշտներ ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, գրանցելու, հաշվառելու, պահելու, կրելու, տեղափոխելու, փոխադրելու եւ գործադրելու կանոնները.
դ) մեկ տարվա ընթացքում երկուսից ավելի դիմում-գանգատ է ստացվել ներքին գործերի մարմիններում՝ որպես անհաշտ ընտանիք հաշվառման մեջ գտնվող ընտանիքի անդամներից.
ե) քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ տնօրինողների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն կամ նրանց կողմից վերափոխված ձգաբանական կամ այլ տեխնիկական բնութագրերի փոփոխություններով զենք կամ փամփուշտներ.
զ) մահացել է քաղաքացիական զենքի սեփականատերը, ինչպես նաեւ օրինական հիմունքներով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին (մինչեւ ժառանգության եւ զենքը պահելու թույլտվության հարցը լուծելը).
2) Որսորդական, ձկնորսության, բնության եւ բնական պաշարների պահպանության կանոնների վրա պետական վերահսկողություն իրականացնող մարմինները՝ իրենց իրավա-սության սահմաններում, օրենսդրության խախտման դեպքերը խափանելիս՝ զենքը ներքին գործերի մարմիններին հետագայում հանձնելով:
3) Մաքսային մարմինները՝ մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում:
Զենքը եւ դրա փամփուշտները կարող են վերցվել նաեւ օրենսդրությամբ նախա-տեսված այլ դեպքերում:
Զենքը եւ դրա փամփուշտները վերցնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Շահագործման համար տեխնիկապես պիտանի, բռնագրավված քաղաքացիական եւ ծառայողական զենքը ու դրանց փամփուշտները, օրեսդրության համաձայն, ենթակա են իրացման քաղաքացիական կամ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրա-վաբանական անձանց միջոցով:
Հոդված 28. Գնդակապարկուճային հաշվառումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին տրամադրելով:
Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպ-ման եւ գործունեության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 29. Վերահսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իրենց իրավասության սահմաններում, վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, հանրապետական ստան-դարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոնը:
Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝
ա) անցկացնել զենքի զննություն՝ դրա արտադրության, առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում.
բ) սահմանված կարգով անհատույց առգրավել եւ ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ օրինական հիմքերով դրանք տնօրինողների մոտ գտնվող զենքի.
գ) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով՝ իրավա-բանական անձանցից եւ քաղաքացիներից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ փաստա-թղթեր եւ պատճեններ, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.
դ) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց տալ դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.
ե) ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 հունվարի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-41