Ընդունված է 2015թ. փետրվարի 26-ին
Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-147 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտները մինչև զբոսաշրջային գործունեություն սկսելը պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնի կողմից` զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման մատյանում: Հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող հաշվառված սուբյեկտներին տրվում է համապատասխան վկայական:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հաշվառման վկայականը:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) հաշվառման վկայականը:»:
Հոդված 3. Անցումային դրույթներ
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտները պետք է ներկայանան հաշվառման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. մարտի 13
Ստեփանակերտ
ՀՕ-5-Ն