Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ԼՂՀ օրեքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին

Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-147 օրենքի (այսուհետ` օրենք)  7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 71-րդ կետով.

«71) հսկողություն է իրականացնում սույն օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ.»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Հյուրանոցային ծառայությունները

 1. Հյուրանոցային ծառայություններնենհյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ ծառայությունները:

2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում՝ կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ենհյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները (իջևանատները), առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները, որտեղ առնվազն մատուցվում են նվազագույն հյուրանոցային ծառայություններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

 1. Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն ինը համար, որոնցից առնվազն հինգը` մեկ կամ երկտեղանոց:

2. Մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք  ունեն առնվազն ինը համար, որոնցից առնվազն հինգը՝ մեկ կամ երկտեղանոց: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

3. Հյուրանոցատիպ հանգրվանները (իջևանատները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և որոնք ունեն 4-8 համար:

4. Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ՝ առողջարանային, բուժական կամ վերականգնողական:  

5. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) վարող անձանց:

6. Պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն երեք անգամ կազմակերպվում և  մատուցվում  են սննդի ծառայություններ:

7. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ և որոնք ունեն գիշերելու համար առնվազն քսան ննջատեղ:

8. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:

9. Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում և որոնք, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, ապահովված են ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայությամբ: 

10. Զբոսաշրջային տները այն բնակելի տները կամ բնակարաններն են, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում` 

1) վերնագիրը «որակավորումը» բառից հետո լրացնել «և հաշվառումը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ և 82-րդ մասեր.

«81. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները հաշվառվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաշվառման մատյանում` լիազոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով, ըստ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անունների:

82. Հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրվում է համապատասխան վկայական£».

3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը  հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով պետք է օգտագործի հյուրանոցային տնտեսության օբյեկտի հաշվառման վկայականում նշված անունը, իսկ սահմանված կարգով որակավորման  կարգ   ունենալու դեպքում՝ համապատասխան որակավորման կարգի նշանը:».

4) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս.

 «11. Արգելվում է օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անուն օգտագործելը այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չի համապատասխանում օգտագործվող անվանը:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

      1) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և 2-րդ մասի «և 3-րդ կետերում» բառերը փոխարինել «կետում» բառով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մաս.

«21. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է մինչև հյուրանոցային տնտեսության օբյեկտը գործարկելը այն ներկայացնել հաշվառման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հաշմանդամների համար պետք է ապահովված լինի նվազագույն հյուրանոցային ծառայություններից օգտվելու հնարավորություն:».

 

Հոդված 6. Օրենքի  12-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությունով.

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման վկայականն ուժը կորցրած է համարվում լիցենզիայի  գործողության դադարեցման պահից:»:

     

Հոդված 7. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 6

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Պետական հսկողության խնդիրները

Պետական հսկողության հիմնական խնդիրներն են՝

1) զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելումը և վերա­ցումը.

2) սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների համապատասխանության ապահովումը:

 

Հոդված 221. Պետական հսկողություն իրականացնող մարմինը

1. Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետա­կան հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Լիազոր մարմնի ղեկավարը կարող է վարչական վարույթ և դրա առանձին փուլեր իրականացնելու լիազորություններ վերապահել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կամ իր կողմից ստեղծված հանձնաժողովին:

3. Վարչական ակտի դեմ բերված բողոքները քննելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարը կարող է ստեղծել հանձնաժողով:

 

Հոդված 222. Կարգադրագիրը

 1. Կարգադրագիրը լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է` ուղղված սույն օրենքի 10-րդ հոդվածի 9-11-րդ մասերով, 11-րդ, 14-16-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտումների վերացմանը և հետագայում դրանց բացառմանը:

2. Կարգադրագրով սահմանվում է հայտնա­բերված խախտումների վերացման ողջամիտ ժամկետ:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում վերացնել կարգադրագրում նշված խախտումը և այդ մասին գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

4. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտման հետ կապված կարգադրագիրը  չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում բազային տուրքի հարյուրապատիկիչափով:

Նույն կարգադրագիրը` այն չկատարելու համար տուգանք նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգ օրվա ընթացում չկատարելը` յուրաքանչյուր անգամ առաջացնում է տուգանքի նշանակում բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:

5. Կարգադրագիրը չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում կարգադրագիրը կատարելու պարտականությունից:

6. Կարգադրագրի գործողությունը դադարեցվում է`

1) լիազոր մարմնի ղեկավարի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, եթե այն չի համապատասխանում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.

2) կարգադրագիրն արձակած պաշտոնատար անձի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

7. Կարգադրագրի ձևը հաստատում է Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

8. Լիազոր  մարմնի  պաշտոնատար անձանց կողմից արձակված կարգադրագիրը  կարող է բողոքարկվել Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Անցումային դրույթներ

 1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվում են հաշվառման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

2.  Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

       

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

6 հուլիսի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-36-Ն