Ընդունված է 2004թ. նոյեմբերի 24-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայու-թյան, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում:
Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
զբոսաշրջություն՝ ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամ-կետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն.
այցելու՝ իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, և որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործու-նեության դիմաց.
զբոսաշրջիկ՝ այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց.
ներքին զբոսաշրջություն՝ որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն իրենց երկրի սահմաններում.
արտագնա զբոսաշրջություն՝ որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդու-թյունը մեկ այլ երկիր.
ներգնա զբոսաշրջություն՝ քաղաքացիների ճանապարհորդությունը որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ.
զբոսաշրջային գործունեություն՝ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն.
զբոսաշրջային ծառայություններ՝ զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունք-ների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հան-գըստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններ.
զբոսաշրջային գործունեության սուբյեկտ՝ զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ.
զբոսաշրջային օպերատոր՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրա-կանացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.
զբոսաշրջային գործակալ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրա-կանացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.
զբոսաշրջային արդյունք՝ զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր.
զբոսաշրջային միջոցառում՝ զբոսաշրջային արդյունք, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սա-կագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց.
տուր՝ զբոսաշրջային միջոցառում, որ նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն.
զբոսաշրջային փաթեթ՝ զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծա-ռայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ՝ կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծա-ռայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշե-րակաց.
զբոսաշրջային խումբ՝ զբոսաշրջիկներից բաղկացած խումբ, որի անդամները ճամապար-հորդում են միասին, նույն երթուղով և նույն սպասարկման պայմաններով.
զբոսաշրջային խմբի ղեկավար՝ զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայու-թյունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձ, որը զբոսաշրջային գործունեու-թյան սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից.
զբոսավար՝ զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչա-կան ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.
ուղեկցորդ՝ զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտա-կան օգնություն մատուցող ֆիզիկական անձ.
զբոսաշրջային տարածաշրջան և (կամ) կենտրոն՝ առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածք, որի սահմանները և կարգավիճակը որոշում ու հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
զբոսաշրջային ռեսուրսներ՝ զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պա-հանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ.
զբոսաշրջային երթուղի՝ զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տե-ղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա և այլն) ապահովված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղևորություն).
զբոսաշրջային օբյեկտ՝ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշա-կութային, բնական, գիտական եւ այլ գրավչության օբյեկտ.
քաղաքացի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետու-թյունների քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ:
Հոդված 3. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգա-վորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական
սկզբունքները
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) ճանաչել զբոսաշրջությունը՝ որպես տնտեսության գերակա ճյուղ.
2) աջակցել զբոսաշրջային գործունեությանը և դրա առաջնային ուղղությունների զար-գացման համար ստեղծել բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ.
3) սահմանել զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները.
4) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես զբոսաշրջության հա-մար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը.
5) ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար.
6) իրականացնել զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զար-գացման ապահովումը.
7) աջակցել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորումներին:
Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական
նպատակները, գերակա ուղղությունները և միջոցները
1. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակ-ներն են՝
1) քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը.
2) զբոսաշրջային այնպիսի համակարգի ստեղծումը, որը բավարարում է ճանապարհորդու-թյուն իրականացնող քաղաքացիների պահանջմունքները, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և նրա քաղաքացիների եկամուտների ավելացմանը, միջազգային կապե-րի զարգացմանը, զբոսաշրջային գրավչություն ունեցող ռեսուրսների և շրջակա միջավայրի պահ-պանմանը, պատմամշակութային ժառանգության և բնության ռացիոնալ օգտագործմանը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջնային զարգացման ենթակա բնա-կան, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսներով հարուստ զբոսաշրջային տարա-ծաշրջանների և (կամ) կենտրոնների զարգացման ապահովումը:
2. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններն են ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը:
3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է՝
1) զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու միջոցառումների իրականացման,
2) զբոսաշրջային համակարգում լիցենզավորման, որակի համակարգի ներդրման, ստան-դարտացման,
3) զբոսաշրջության զարգացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի և ելքի կանոնների սահմանման,
4) ձևավորված զբոսաշրջային արդյունքըվ ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու գործին աջակցման,
5) զբոսաշրջության բնագավառում պետական նպատակային ծրագրերի մշակման և իրակա-նացման նպատակով ֆինանսավորման,
6) զբոսաշրջային համակարգում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման,
7) զբոսաշրջային համակարգի կադրային ապահովման,
8) հարկային քաղաքականության,
9) զբոսաշրջային համակարգի գիտական հետազոտությունների զարգացման,
10) միջազգային զբոսաշրջային միջոցառումներին հայրենական զբոսաշրջային համա-կարգի տնտեսավարող սուբյեկտների և զբոսաշրջիկների մասնակցության աջակցման և համապա-տասխան ներկայացուցչական ենթակառուցվածքների ձևավորման,
11) միջազգային զբոսաշրջության և դրան հարակից ոլորտների վերաբերյալ տեղեկատվու-թյան ստացման ու հրապարակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման և այլ միջոցնե-րով:
Հոդված 6. Զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության իրավասությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
1) մշակում և իրականացնում է զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական բազայի զար-գացման ծրագրերն ու ուղղությունները.
2) սահմանում է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները.
3) սահմանում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերն ու որա-կավորման ընթացակարգը.
4) սահմանում է զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ և երթուղիներ, որոշում է ընդգրկել դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում.
5) իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգա-յին պայմանագրեր.
6) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված այլ լիազորություններ:
Հոդված 7. Զբոսաշրջության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի
իրավասությունը
1. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսու-հետ՝ լիազոր մարմին), որի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում սահմանվում են Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Լիազոր մարմինը սույն օրենքով վերապահված իրավասության սահմաններում՝
1) մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առաջարկու-թյուններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ.
2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագ-րերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլոր-տի վարչական վիճակագրությունը.
3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդա-յին և հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առաջարկություններ է ներ-կայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգաց-ման ծրագրերում ներառելու վերաբերյալ.
5) իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեու-թյան տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.
6) որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտ-ների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին.
7) տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ.
8) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներ-գրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
9) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վե-րանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.
10) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատ-րաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետա-զոտական աշխատանքների իրականացմանը.
11) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմա-կերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը.
12) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 8. Հյուրանոցային ծառայությունները
1. Հյուրանոցային ծառայություններն են տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպ-ման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայությունները: Նվա-զագույն հյուրանոցային ծառայություններն են հետեւյալ ամենօրյա ծառայությունները. անկողնու հարդարում, հաճախորդներին տրամադրված կացարանի և սանհանգույցի մաքրում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցա-տիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տնե-րը, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համա-լիրները), զբոսաշրջային տները:
Հոդված 9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները
1. Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը՝ մեկ կամ երկտեղանոց համարներով:
2. Մոթելները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճա-նապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը՝ մեկ կամ երկ-տեղանոց համարներով: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխ-նիկական սպասարկման ծառայություններ:
3. Հյուրանոցատիպ հանգրվանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որ-տեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, և որոնք ունեն առնվազն 5 սենյակ:
4. Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրա-նոցային ծառայություններից, մատուցվում է նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում՝ առող-ջարանային, բուժական և վերականգնողական:
5. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտե-սական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագըլց-ման, ալպինիստական և այլն) վարող անձանց:
6. Պանսիոնները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, ի լրումն նվա-զագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մա-տուցվում են սննդի ծառայություններ:
7. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբ-յեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ, և որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ:
8. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատե-ղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:
9. Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտ-ներն են, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման և տրանսպորտի կայանման ծառայություններ:
10. Զբոսաշրջային տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:
Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսու-թյան օբյեկտների որակավորում:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մար-մինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կար-գերին և ընթացակարգին համապատասխան:
4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է հա-մապատասխան վկայական:
5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ քաղա-քաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և սույն օրենքում շարադրված նվազագույն պահանջները:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հյուրանոցները և մոթելները որակավորվում են որակավորման 5 կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:
7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:
8. Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշըր-ջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով:
9. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք հյուրանոցային տնտեսության օբյեկ-տի հստակ տարբերակման, ինչպես նաև գովազդային և այլ նպատակների համար պետք է օգ-տագործեն սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված անուններին համապատասխան անուններ, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ստանալու դեպքում` սույն հոդվածի 6-8-րդ կետերում նշված որակավորման կարգերը:
10. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք կարող են օգտագործել միայն սահմանված կարգով ստացված հյուրանոցային օբյեկտների որակավորման կարգեր:
Հոդված 11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ պահանջները
1. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն.
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն.
2) մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայություն-ների գնացուցակը (գիշերակացը և, եթե առկա է, սննդի համալիր ապահովումը).
3) հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղե-կատվություն:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված տեղեկատվությունը պետք է տե-սանելի լինի նաև դրսից:
3. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի և նրա գույքի անվտան-գությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվանման և որակավորման կարգի պահանջների սահմանումները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով:
Հոդված 12. Զբոսաշրջային գործունեության տեսակների լիցենզավորումը
1. Զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը լիցենզավորվում է, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրակա-նացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են:
2. Լիցենզիա է ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ-մանած կարգով որակավորում ստացած անձը:
3. Լիցենզավորման գործընթացի արդյունքում ծագած իրավահարաբերությունները կարգա-վորվում են սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
4. Սույն հոդվածում նշված գործունեության տեսակների լիցենզիաների տրման համար պե-տական տուրքը ենթակա է գանձման (վճարման) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
Հոդված 13. Զբոսաշրջային օպերատորը և գործակալը
1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևա-վորում և իրացնում են՝
1) տուրեր և կեցության կազմակերպման ծառայություններ.
2) տուրերի և կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ, մասնավորապես՝ փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցային տնտեսու-թյան օբյեկտներում տեղերի ամրագրման, ինչպես նաև զբոսաշրջիկների տեղաբաշխման և սննդի կազմակերպման ու մատուցման ծառայություններ.
3) զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես՝ թանգա-րաններ, հուշարձաններ եւ այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծա-ռայություններ.
4) զբոսաշրջային փաթեթներ.
5) կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելիս և անց-կացնելիս 1-3-րդ կետերում ընդգրկված ծառայություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված գործունեությունն իրականաց-նելիս մատուցում են իրենց իսկ արտադրած արդյունքը.
2) զբաղվում են վերգետնյա ուղևորափոխադրումների իրացմամբ և օգտվում են մեկ կամ մի քանի ուղևորատար տրանսպորտային փոխադրողների միջնորդավորված ծառայություններից.
3) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն օդային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ.
4) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն երկա-թուղային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրա-ցուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ:
3. Զբոսաշրջային գործակալի գործունեությունը զբոսաշրջային արդյունքի միջնորդավոր-ված իրացման գործունեություն է և ընդգրկում է սույն հոդվածում շարադրված զբոսաշրջային օպե-րատորի գործունեության արդյունքում ձևավորված արդյունքի, այդ թվում՝ զբոսաշրջային փաթեթ-ների իրացումը:
Հոդված 14. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ պահանջները
1. Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է գրասենյակա-յին տարածքի առկայությունը՝ սեփականության կամ օգտագործման հիմունքներով:
2. Գրասենյակը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝
1) զբոսաշրջային օպերատորի անվանումը և գործունեության բնույթը ներկայացնող ցուցա-տախտակի առկայություն.
2) հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն.
3) հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն:
Հոդված 15. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների պարտավորությունները
1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասեն-յակում՝ հաճախորդների համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը՝
1) պետական գրանցման վկայականի պատճենը.
2) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը.
3) զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները.
4) իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը.
5) Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր:
2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասեն-յակում՝ սպառողներին տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը՝
1) պետական գրանցման վկայականի պատճենը.
2) սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը.
3) զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները.
4) իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը.
5) ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր.
6) վտանգավոր վարակներով երկրների ցանկը.
7) անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր.
8) ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնու-թյան, մշակույթի, պատմության և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վե-րաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են շրջագայության ընթացքում:
3. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները զբոսավարների և (կամ) ուղեկցորդների ծառայություններից օգտվելիս (մատուցելիս) պարտավոր են օգտվել բացառապես Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող զբոսավար-ների և (կամ) ուղեկցորդների ծառայություններից:
Գ Լ ՈՒ Խ 4
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Զբոսաշրջիկների օրինական շահերի պաշտպանությունը
1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային արդյունքը տրա-մադրվում է սպառողի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով գրավոր պայմանագրի կնքմամբ:
2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը մինչև պայմանագիր կնքելը պարտավոր է զբոսաշրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ եր-կըրների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
1) անձնագրային, մուտքի և ելքի պահանջների,
2) ժամանման կամ տարանցիկ երկրներում՝ առողջության հետ կապված սահմանափակում-ների և պահանջների (անհրաժեշտ ներարկումներ և այլն),
3) տրանսպորտային տուրքերի և հատուկ գանձումների,
4) ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումների.
5) դրամային փոխարժեքի,
6) դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության ու կյանքի ապահովագրու-թյան հետ կապված պահանջների կամ երաշխավորությունների մասին:
3. Մինչև զբոսաշրջային փաթեթի մատուցումը զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին՝
1) տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցեները) և հեռախոսահա-մարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել խնդիրներ ծագելու դեպքում.
2) մատուցել տեղեկատվություն մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում երե-խայի կամ պատասխանատու անձի հետ ժամանման վայրում ուղիղ կապ ապահովելու միջոցների մասին.
3) տեղեկացնել ծրագրավորված ճանապարհորդության տևողության, կանգառների եւ կա-յանումների տեղերի ու ժամկետների մասին:
4. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրում պարտադիր կարգով նշվում են՝
1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախո-սահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես նաև ստորագրողի անունը, ազգանունը.
2) զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և (կամ) շրջագայության երթուղին.
3) զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամ-կետները.
4) ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, որակական ցուցա-նիշները և ժամկետները, այդ թվում՝
- տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման և մեկնման նախնա-կան ժամկետները, ժամերը և վայրերը,
- ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, կարգը,
- սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները,
- տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ ծառայություններ.
5) զբոսաշրջային փաթեթի գինը՝ բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի (եթե դրանք ներառված չեն գնի մեջ) մանրամասներով, ինչպես նաև պարզ ձևակերպված այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել գնի փոփոխման.
6) վճարման ձևը և պայմանները.
7) զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը (եթե առկա է):
5. Պայմանագրով որոշված զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող փոփոխվել միակող-մանիորեն, եթե պայմանագրի մեջ նշված չէ դրա հնարավոր փոփոխման հիմքերի մասին, ընդ որում, գնի աճի դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել այդ աճը, որը կարող է վերաբերել միայն՝
1) տրանսպորտային ծախսերին.
2) մաքսային գանձումներին, այն տուրքերին և գանձումներին, որոնք առնչվում են օդանա-վակայաններին և նավահանգիստներին.
3) տարադրամի փոխարժեքին:
Պայմանագրում նշված գինը չի կարող աճել մեկնման ժամկետին նախորդող 20 օրվա ժա-մանակահատվածում:
6. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը զբոսաշրջային խմբի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում զբոսաշրջիկներին զբոսավարով կամ ուղեկցորդով ապահովելիս զբոսա-վարին կամ ուղեկցորդին պետք է տրամադրի գրավոր հանձնարարական, որտեղ պետք է նշված լինեն զբոսաշրջային ծառայությունների մատուցման վայրը և տևողությունը, ինչպես նաև զբո-սաշրջային միջոցառման անցկացման շրջանակներում լիազորությունները հաստատող փաստա-թուղթ:
7. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը արտագնա զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելիս պետք է ապահովի ժամանման երկրում համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացու-թյամբ զբոսավարի առկայությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ներգնա զբոսաշրջային ուղևորություններ կազ-մակերպելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ օտարերկրյա գործընկերոջ հետ պայմանագրով համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարներ կամ ուղեկցորդներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 17. Զբոսաշրջիկի իրավունքները
1. Ժամանակավոր բնակության և տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի՝
1) ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային հա-մալիր ծառայությունները.
2) անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան՝ պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.
4) իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն՝ ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենք-ների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսա-կատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայու-թյունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին.
5) օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Գրավոր պայմանագրի կամ սույն օրենքով նախատեսված պայմանագրում պարտադիր նշման ենթակա դրույթների բացակայության դեպքում զբոսաշրջության գործունեության սուբյեկտի և սպառողի միջև մատուցվելիք կամ մատուցված զբոսաշրջային ծառայությունների հետ կապված վեճի դեպքում հիմք են ընդունվում սպառողի խելամիտ գրավոր բացատրությունները:
Հոդված 18. Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է՝
1) պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատես-ված պայմանները և կանոնները.
2) հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հա-վատալիքները.
3) չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները:
2. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվու-թյուն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ իր ապօրինի գործողությունների հետևան-քով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:
Հոդված 19. Օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն
իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների
իրավունքներն ու պարտականությունները
Օտարերկրյա պետությունում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները կարգա-վորվում են ժամանման երկրի օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Հոդված 20. Պետության պարտավորություններն օտարերկրյա զբոսաշրջիկների և
օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն
իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների
նկատմամբ
1. Պետությունն ապահովում է օտարերկրյա զբոսաշրջիկների իրավունքները և օրինական շահերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը և Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Պետությունը պարտավոր է հնարավորինս բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբո-սաշրջային ճանապարհորդություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղա-քացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու համար:
Գ Լ ՈՒ Խ 5
ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Զբոսաշրջիկի անվտանգության ապահովման համակարգը
1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները մշակում են միջոցառումներ՝ իրենց կազ-մակերպած զբոսաշրջային ճանապարհորդություններին, արշավներին, էքսկուրսիաներին և այլ մի-ջոցառումներին մասնակցող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, վնասվածքների և դժբախտ պատահարների կանխարգելման համար:
2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները պարտավոր են պետական համապատաս-խան մարմիններին անհապաղ տեղյակ պահել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 22. Զբոսաշրջային բնագավառում իրավախախտումների համար
պատասխանատվությունը
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 9-10-րդ մասերի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշա-նակում՝ սահմանված բազային տուրքի հիսնապատիկի չափով:
4. Լիազոր մարմնի որոշմամբ նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար հաշվարկվում է տույժ՝ գումարի 0,15 տոկոսի չափով:
5. Պատասխանատվության կիրառումը սահմանող վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահ-մանված կարգով և պայմաններով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը համարվում է անցումային ժամանակաշրջան:
3. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող բոլոր անձինք պարտավոր են իրենց գործու-նեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին մինչև անցումային ժամանակա-շրջանի ավարտը:
4. Անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո սույն օրենքի պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
17 դեկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 147