Կասպարյան Գրիգորի Իսակի
Կասպարյան Գրիգորի Իսակի
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 11.10.1948
Կուսակցություն. «Ազատ hայրենիք»
Խմբակցություն. «Հայրենիք»

Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 11-ին ք. Ստեփանակերտում, բանվորի ընտանիքում:

1955 - 1966 թթ. ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի հ. 4 միջնակարգ դպրոցը:

1966թ.՝ Երևանի մարդատար ավտոմեքենաների վերանորոգման գործարանի փականագործ-թիթեղագործ

1967թ. ընդունվել է Երևանի անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտը, որն ավարտել է 1972թ.՝ ստանալով անասնաբույծի մասնագիտություն: Նույն թվականին տեղափոխվել և աշխատանքի է ընդունվել ԼՂՀ Հադրութի շրջանի Լենինի անվան գինեգործական խորհտնտեսությունում՝ որպես գլխավոր անասնաբույծ:

1972թ. օգոստոս՝ Ստեփանակերտի միջկոլտնտեսային բտման միավորման տեղամասային բրիգադիր

1972թ. դեկտեմբեր - 1973թ. նոյեմբեր ծառայել է խորհրդային բանակում:

1974թ.՝ ԼՂՀ մարզսպառընկերության մթերումների վարչության ավագ ապրանքագետ: Նույն թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի կոմպլեքս զոնալ փորձակայանում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

1976թ. ընդունվել է Համամիութենական անասնաբուծական ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ հուլիսին տեղափոխվել նույն ասպիրանտուրայի հեռակա բաժինը և ընդունվել Ստեփանակերտի կոմպլեքս զոնալ փորձակայանի անասնաբուծության բաժին՝ որպես ավագ գիտաշխատող:

1985թ. մարտ պաշտպանել է դիսերտացիա և ստացել բիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան:

1986-1994թթ.՝ ԼՂՀ պետական տոհմային միավորման տնօրեն

1994թ. օգոստոս -հոկտեմբեր՝  «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն

1994-1996թթ.՝ ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար

1997-2001թթ.՝«Հայ հացահատիկ» դուստր ձեռնարկության տնօրեն

2001-2007թթ.՝ «Սելեկցիոն կենտրոն» ՍՊԸ տնօրեն

2007-2010թթ.՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

2010-2014թթ.՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն

2014-2015թթ.՝ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

2015 թվականի մայիսի 3-ի խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով:

ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 69-Ա հրամանագիր, 13.10.2012թ.):