Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 7-րդ կետի «դրամական բավարարումը և դրան հավասարեցված վճարումները» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը և ծխախոտի դիմաց դրամական փոխհատուցումները» բառերով.
2) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. նոյեմբերի 18
Ստեփանակերտ
ՀՕ-46-Ն