Ընդունված է 2008 թվականի
դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 հոկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-136) 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում.
1) «մեկ ամսվա ընթացքում» բառերից առաջ լրացնել «բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի`» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Բացառապես առևտրի հարկ վճարողների համար մեկ ամսվա ընթացքում ապրանքների, ծառայությունների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը լրացուցիչ ավելացվում է 2 մլն դրամի չափով, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորված են հաշվարկային փաստաթղթերով կամ հսկիչ-դրամարկղայինմեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2008թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-89-Ն |