Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-238 օրենքի (այսուհետ՝ օրենք) 39-րդ հոդվածի 2-րդ մասը «նախարարը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.
«Հայեցողական պաշտոններ չզբաղեցնող դիվանագետների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի՝
1) վերնագրում «բավարարումը և փոխհատուցման վճարները» բառերը փոխարինել «աշխատավարձը և ծախսերի փոխհատուցումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».
3) 2-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով.
4) 5-րդ մասում «հավելավճար» բառը փոխարինել «փոխհատուցում» բառով.
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-81-Ն