«Դեղերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2007 թվականի

սեպտեմբերի 5-ին

 

 

Հոդված 1. «Դեղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (15 մարտի 1999 թվականի, ՀՕ-49, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

«Հոդված 3.

Դեղագործական գործունեության լիցենզավորումը

 

 

Դեղագործական գործունեության համար լիցենզիա տալիս է ու լիցենզիայից զրկում է կառավարության լիազորած մարմինը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեղագործական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա տրվում է`

դեղերի արտադրության.

- դեղաբույսերի մշակման.

- դեղատնային գործունեության.

դեղերի ներմուծման եւ արտահանման.

- թմրադեղերի առեւտրի համար:

Անասնաբուժական դեղերի իրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Դեղերի առևտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առևտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

5 հոկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-78