Ընդունվել է 2000թ. փետրվարի 15-ին
Հոդված 1. «Դեղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1 հոդվածի «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժէ) դեղատնային կրպակ՝ ձեռնարկություն կամ ձեռնարկության ստորաբաժանում, որը կատարում է մանրակշռում, փաթեթավորում, պահպանում, ոչնչացում, ինչպես նաեւ իրականացնում առանց դեղատոմսի բաց թողման ենթակա դեղերի, բժշկական նշանակության, հիվանդի խնամքի, սանիտարային եւ հիգիենայի, ուղեկցող այլ ապրանքների առեւտուր, համապատասխան խորհրդատվություն եւ տեղեկատվություն»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 մարտի 2000 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-93