ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը

«Սույն թվականի նոյեմբերի 7-ին ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։
Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը և համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի՝ նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած:
Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ», -ասված է հայտարարության մեջ։