Խանումյան Հայկ Ռուբենի
Խանումյան Հայկ Ռուբենի
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 12.09.1984
Կուսակցություն. «Ազգային վերածնունդ»
Խմբակցություն. «Վերածնունդ»
Էլ. փոստ hkhanumyan@nankr.am

Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 12-ին Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում:

1991-2001թթ. ընդունվել և ավարտել է Իջևանի հ.1 միջնակարգ դպրոցը:

2001թ. ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2007թ. ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը:

2009թ. ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:Քաղաքագիտության գծով մեկ տարի մասնագիտացել է Կովկասի ինստիտուտում (Երևան): Եվրոպական ուսումնասիրությունների գծով մեկ տարի մասնագիտացել է Ստրասբուրգի համալսարանում (Ֆրանսիա):

2009-2010թթ. քաղաքագիտական առարկաներ է դասավանդել Արցախի պետական համալսարանում:

2010 թվականից՝ «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

2011-2014թթ. «Սիվիլիթաս» հիմնադրամում որպես հոդվածագիր: Հեղինակային սյունակներով հանդես է եկել mediamax.am և civilnet.am լրատվամիջոցներում:

2012թ. նախագահական ընտրություններում եղել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն:

2013 թվականից՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում  ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ազգային վերածնունդ» կուսակցության  համամասնական ցուցակով:

ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավարն է:

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է: Ունի մեկ զավակ: