Ն-1-02/24,ԱԺ-01-706,14.09.2023թ.,ՖՏԿ-011
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «23-րդ» և «24-րդ» մասերով.
«23. Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:
24. Արցախի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի բ և գ կետերի, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետի, 3-12-րդ մասերի և 14-րդ մասի դրույթների գործողությունը` Արցախի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ Ն.ԱՎԱՆԵՍՅԱՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
««ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հոդված 55. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի հունվարի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ դրույթները կիրառվում են 2005 թվականի հունվարի 1-ից:
21.Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:
22. Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի բ և գ կետերի, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետի, 3-12-րդ մասերի և 14-րդ մասի դրույթների գործողությունը` Արցախի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերվող մասով:
23. Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:
24. Արցախի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի բ և գ կետերի, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետի, 3-12-րդ մասերի և 14-րդ մասի դրույթների գործողությունը` Արցախի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ն.ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ
ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Արցախի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում: