Ն-1-02/23,ԱԺ-01-651,25.08.2023թ.ՍԱ-011
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ
ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «օրենք» բառի համապատասխան հոլովաձևերից և «աշխատանքային օրենսգրքով» բառերից առաջ օգտագործվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել, իսկ մնացած բոլոր դեպքերում, բացառությամբ 31-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 15-րդ հոդվածներում «աշխատանքային օրենսգրքով» բառերը փոխարինել «Աշխատանքային օրենսգրքով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում «ժամանակավորապես» բառը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով, իսկ «մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը հանել.
- 2-րդ մասում «աշխատողները» բառից հետո լրացնել «ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերը, իսկ «հաշմանդամ չի ճանաչվում, բայց» բառերը հանել:
Հոդված 6. Օրենքի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 22-րդ հոդվածներում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում «կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից» բառերը փոխարինել «օրվան հաջորդող ամսվանից» բառերով:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում նպաստ բառից առաջ լրացնել ժամանակավոր անաշխատունակության բառերը.
2) 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից և դրա գործողությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) փոփոխություններ և լրացում կատարելու կատարելու նպատակը օրենքում օգտագործվող ձևակերպումներն Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելն է, ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման ընթացակարգերը հստակեցնելը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող անձանց երաշխիքների ընդլայնումը:
2. Առկա իրավիճակը
Օրենքի համաձայն՝
- ժամանակավոր անաշխատունակության նպաստը սկսում է վճարվել ժամանակավոր անաշխատունակության երկրորդ օրվանից.
- ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է մինչև անձին հաշմանդամ ճանաչելը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Բացի դրանից օրենքում օգտագործվող ձևակերպումներ, որոնք ենթակա են փոփոխման:
3. Կարգավորման նպատակները
Օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով՝
- օրենքում օգտագործվող ձևակերպումները կհամապատասխանեցվեն Արցախի Հանրապետության օրենսդրությանը.
- ժամանակավոր անաշխատունակության նպաստը կսկսի վճարվել ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվանից, ընդ որում՝ առաջին հինգ օրերի համար՝ գործատուի միջոցներից, իսկ դրանից հետո՝ Արցախի Հանրապետության պետական բյուջի միջոցներից.
- անձին հաշմանդամ ճանաչելը կամ հաշմանդամության խմբի վերանայումը հիմք չի հանդիսանա ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարումները դադարեցնելու համար:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կիրականացվեն սույն հիմնավորման 3-րդ կետում նշված նպատակները:
5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Օրենքի նախագիծը նորմատիվ է, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
ՆԱԽԱՐԱՐ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
…
3. Չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենսդրությունը
1. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները, մայրության նպաստի հասկացությունը
…
3. Մայրության նպաստի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք
1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի:
2. Անձը նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:
3. Սույն օրենքով սահմանված նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ժամանակահատվածում:
4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:
5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:
Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նպաստի իրավունքը
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:
Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները
1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.
2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:
2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով Աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):
3. …
Հոդված 8. Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը
1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
2. Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից երեք ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև երեք ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
Հոդված 9. Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը
Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից:
Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը
1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից:
2. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը
1. Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
…
Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը
1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` յոթ օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից.
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից.
3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից.
4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:
2. Մինչև երեք տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից:
Հոդված 14. Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում
1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնելու օրվանից սկսած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ առաջին աշխատանքային օրվանից:
…
Հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով:
Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) 80 տոկոսից, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում՝ 100 տոկոսից:
3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:
…
7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: Սույն մասով սահմանված դեպքում այլ գործատուի վճարած եկամուտը և սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը միջին ամսական աշխատավարձում հաշվառելու պայմաններն ու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարությունը:
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
10. Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:
12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
…
Հոդված 23. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող նպաստի հաշվարկումը և վճարումը
Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը
1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:
5. Նպաստ չի տրվում`
1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
2) եթե վարձու աշխատողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության.
3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
6. Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից օրվա հաջորդող ամսվանից սկսած վեցամսյա ժամկետում:
7. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:
Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:
2. Մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուսապատճենը:
3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.
3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.
4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.
5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:
Հոդված 26. Նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելը
1. Աշխատողին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում:
2. Չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 27. Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը
...
5. Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված չափից:
6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:
Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է և պակաս վճարված նպաստի գումարը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները
1. Հարկային մարմինը`
1) եկամտային հարկի ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ, այդ թվում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մայրության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:
…
3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:
ՆԱԽԱՐԱՐ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» » ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ
ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: