ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված մաղթանքին և հոգեհանգստյան կարգին
02 սեպտեմբերի 2023

 

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին , Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  կատարված Հանրապետական մաղթանքին:

Արարողության ավարտին  պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել  հոգեհանգստյան կարգին:

 

 

 

ԼՈՒՐԵՐ