ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին
30 օգոստոսի 2023

 

   Օգոստոսի 30-ին ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում  ծանոթանալու համար:

     Հանդիպմանը ներկա էին  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը  և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:

 ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը:

ԼՈՒՐԵՐ