«Պետական եվ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Նախագծերի փաթեթ)

Ն1-02/22,ԱԺ 01-635,22.08.2023թ.,ՊԱՕ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1999 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-58 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«դ) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի կարգին դասվող, այդ թվում ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում, տեղեկությունների ցանկը՝ ըստ բնագավառների.»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

 

«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԿԱՐԳԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«բ) տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառներում տիրող ընդհանուր իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները՝ բացառությամբ ռազմական դրության պայմաններում.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ              

                                                                                                  

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» 2004 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«2) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառներում տիրող ընդհանուր իրական վիճակը՝ բացառությամբ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ ««ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

    1.   Իրավական ակտի անհրաժեշտության նպատակը

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին և Տեղեկատվության ազատության մասին  օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի  փաթեթի ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության անվտանգության շահերից ելնելով հետպատերազմյան իրավիճակով և տեղեկությունները ժամանակին գաղտնագրման կատարմամբ, դրանց տարածման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և օրենքը ներկա իրողություններին համապատասխանեցնելու նպատակով:

  

    2.   Առաջարկվող կարգավորումները

 

Նախագծով առաջարկվում է Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի 9- րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել, իսկ 8-րդ և 10-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ սահմանելով որոշակի սահմանափակումներ, որից հետո ԱՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 21-ի «Պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 304 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ` ներկա իրողություններին համապատասխանեցնելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների, մասնավորապես` ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից քայքայիչ գործունեությունը հայտնաբերելու, կանխելու և խափանելու համար:

 

3.       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

 

Նախագիծը մշակվել է Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժնի կողմից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ                                   Ա.Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հոդված 8.

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի կարգին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները

 

.....

3. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

ա) ապահովում է սույն օրենքի կատարումը.

բ) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը.

գ) մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի կարգին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձնաց ցանկը.

դ) մշակում և հաստատում է պետական գաղտնիքի կարգին դասվող տեղեկությունների ցանկը. 

դ) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի կարգին դասվող, այդ թվում ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում, տեղեկությունների ցանկը՝ ըստ բնագավառների.

.....

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԿԱՐԳԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԿԱՐԳԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 9. Պետական և ծառայողական գաղտնիքի կարգին դասելու ենթակա տեղեկությունները

 

Պետական և ծառայողական գաղտնիքի կարգին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.

1. Ռազմական բնագավառում՝

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, ռազմագործողությունների (օպերացիաների) նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ) ռազմաարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ) Արցախի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

2. Արտաքին հարաբերությունների բնագավառում՝

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Արցախի Հանրապետության կենսական կարևոր շահերին:

3. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում՝

ա) Արցախի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին.

բ) Արցախի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների օգտագործման մասին.

գ) պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի (հանձնարարականների), սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և մատակարարումների, դրանց առկայության և արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով ձեռնարկությունների ու հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության, կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին.

դ) պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին.

ե) քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին.

զ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Արցախի Հանրապետության պետական պահուստների ու պաշարների, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին:

4. Հետախուզական, հակահետախուզական, օպարատիվ-հետախուզական գործունեության բնագավառում՝

ա) հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները.

բ) հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած անձանց մասին.

գ) կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մասին.

դ) գաղտնի տեղեկատվության պաշտպանության մեթոդների ու միջոցների մասին.

ե) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի ու միջոցների մասին:

 

 

Հոդված 10.

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի կարգին դասելու սահմանափակումները

 

Պետական և ծառայողական գաղտնիքի կարգին չեն կարող դասվել՝

ա) քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները.

բ) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները.         

բ) տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառներում տիրող ընդհանուր իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները՝ բացառությամբ ռազմական դրության պայմաններում.

գ) քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները.

դ) այն տեղեկությունները, որոնք, եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի կարգին, ապա բացասական ազդեցություն կունենան Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ                     Ա.Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 8. Տեղեկատվության ազատության սահմանափակումները

 

 

.....

3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.

2) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.

 2) ներկայացնում է Արցախի Հանրապետության տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառներում տիրող ընդհանուր իրական վիճակը՝ բացառությամբ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում.

3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ                              Ա.Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ

ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների լրացուցիչ ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: