Թովմասյան Արթուր Բաբկենի
Թովմասյան Արթուր Բաբկենի
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 02.12.1962
Կուսակցություն. «Ազատ հայրենիք»
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»

Ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։

Ավարտել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը։

1986թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ։

1992թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1993-1995թթ.՝ Արցախի պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի ավագ դասախոս, այնուհետև` ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ

1995թ. ապրիլի 30-ին Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

1996-1997թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

1998թ. մարտ՝ ԼՂՀ Շուշի քաղաքի Ժողովրդական համալսարանի դեպարտամենտի նախագահ, այնուհետև ուսումնական գծով փոխտնօրեն, ռեկտոր

2000թ. սեպտեմբեր՝ Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ամբիոնի դոցենտ

2003-2009թթ.՝ ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար:

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է:

2005-2006թթ.՝ «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ

2007-2009թթ.՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ

2005թ-ից՝ «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ

2015-2020թթ.՝ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

2020թ. մարտի 31-ի խորհրդարանի ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով:

2020թ. մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։

1999թ-ից՝ Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է։

2014թ․ ծառայության և առաջընթացի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար պարգևատրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի մեդալով։

2017թ-ից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր, 30.08.2011թ.), ԱրՊՀ Ոսկե մեդալով (25.01.2018թ.):