«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

Ընդունված է 2023 թվականի

                                                                    հուլիսի 27-ին

 

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 122-րդ հոդվածի՝

     1) 3-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխա-տանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 4-րդ մասում «հերթական» բառը հանել:

 

     Հոդված 2. Օրենքի 130-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

 

     «2. Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարած են համարվում հրաժարական տալու պահից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ՆԱԽԱԳԱՀ                                                                    Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

   

 

 

      2023 թվականի հուլիսի 27

      Ստեփանակերտ

      ՀՕ-32-Ն