Ընդունված է 2023 թվականի
հուլիսի 27-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած» բառերը փոխարինել «գործողություններին մասնակցած» բառերով:
Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետի «մասնակցի» բառից հետո լրացնել «և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին հավասարեցված անձի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1 Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցին հավասարեցված անձի կարգավիճակ է տրվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Հանրապետական հանձնաժողովն իրականացնում է նաև Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի օգոստոսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն