Ընդունված է 2023 թվականի
հուլիսի 27-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5 օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը՝» բառերը փոխարինել «Խորհրդի անդամը նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չի կարող հետ կանչվել իր պաշտոնից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝» բառերով.
2) «զ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ.
«է) ռազմական դրության ժամանակ Արցախի Հանրապետության նախագահը հրամանագիր է ընդունել նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի օգոստոսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-43-Ն