Ընդունված է 2023 թվականի
հուլիսի 27-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2019 թվականի հունիսի 14-ի ՀՕ-38-Ն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև, եթե ռազմական դրության ժամանակ Արցախի Հանրապե-տության նախագահը հրամանագիր է ընդունել նրանց լիազորությունները դադարեցնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի օգոստոսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-39-Ն